«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում

Հայ ժողովուրդը բազում գերիներ ունի Բաքվում և Երևանում
17.10.2023 | 09:02

Ալիևն այնտեղ է տանջում ու հետապնդում մեր գործիչներին, Նիկոլը՝ այստեղ։

Երկուսը համագործակցաբար են աշխատում՝ թիրախում պահելով նրանց, ովքեր ժողովրդին համախմբելու և առաջնորդելու համեմատաբար ավելի մեծ պոտենցիալ ունեն։

Դա է Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Նարեկ Մալյանի, Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի և մնացած բոլորի ամենամեծ «մեղքը»։

Շատ-շատերին էլ Ալիև-Փաշինյան զույգը խոսքազուրկի և գրեթե գերու կարգավիճակում է պահում։ Շանտաժով, իրենց ընկերներին ու Հայաստան գաղթած բոլոր արցախցիներին վնասելու սպառնալիքով և այլ կեղտոտ ճանապարհներով լռեցնում են բոլոր նրանց, ովքեր դեռ կարող են ինչ-որ դրական փոփոխություն բերել մեր երկրին ու հայրենակիցներին։ Եվ անում են դա շատ հետևողական։

Փոխարենը գործելու մեծ հնարավորություն է տրվում սամվելբաբայանատիպ ազգադավներին։ Հետո էլ մարդիկ զարմանում են, թե ոնց է թշնամին կարողանում կտոր-կտոր պոկել և ուտել մեր Հայրենիքը։

Ա՛յ, հենց այդպես էլ կարողանում է…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ