ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Հայաստանը տարածաշրջանում կարող է խաղաղ ապրել միայն ուժեղ բանակի առկայությամբ»

«Հայաստանը տարածաշրջանում կարող է խաղաղ ապրել միայն ուժեղ բանակի առկայությամբ»
21.03.2023 | 13:52

ՌԴ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության նախկին սպա, գնդապետ ռազմական փորձագետ, «Газета.ru» հրատարակության ռազմական մեկնաբան ՄԻԽԱՅԻԼ ԽՈԴԱՐՅՈՆՈԿՆ արձագանքել է Բաքվի մինիսուլթանի սպառնալիքներին ու ՀՀ-ում ծնկածների պարտվողական պատասխանին:

Նա մասնավորապես նշում է, թե` Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ հայերը չպետք է վերականգնեն իրենց բանակը, հակառակ պարագայում… նրանց սպառնում է երկաթյա բռունցքով:
Նշանակում է` նա չի ցանկանում խաղաղ ապրել հայերի հետ:
Էրդողանը ևս խաղաղություն չի ուզում:
Ավելին` նա մտադրվել է Ադրբեջանում ստեղծել հզոր ռազմաբազա:
Եվ այսքանից հետո զարմանալի է` համարժեք պատասխանի փոխարեն ՀՀ իշխանությունները «խաղաղության օրակարգ» անվանված ինչ-որ փաստաթուղթ են թափահարում, թե Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարևանների հետ:
Ինչպե՞ս ես խոսում խաղաղությունից, եթե հարևաններդ պատրաստ չեն խաղաղության:
«Հայաստանը տարածաշրջանում կարող է խաղաղ ապրել միայն ուժեղ բանակի առկայությամբ։ Այլ տարբերակներ չկան»,-փաստել է ռազմական վերլուծաբանը:

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ