ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր ՔԿՀ-ն կբացվի հունվարին

Նոր ՔԿՀ-ն կբացվի հունվարին
10.01.2014 | 16:07

Արդեն մի քանի տարի է` Արմավիրում կառուցվում է նոր տիպի քրեակատարողական հիմնարկ, որը շահագործման պիտի հանձնվի այս տարվա սկզբին: Մեզ հասած տեղեկություններով, բանտի բացումը պետք է լիներ այսօր: Արդարադատության նախարարությունից, սակայն, irates.am-ին փոխանցեցին, որ բացումն այսօր չի լինելու: Նախնական համաձայնությամբ բացումը կլինի հունվարին, բայց թե որ օրը, լրատվական ծառայությունից դժվարացան որոշակիացնել:

Հավելենք, որ ինչպես արդարադատության նախարարն է վստահեցրել, սա լինելու է նոր, եվրոպական տիպի ՔԿՀ, որի անձնակազմը վերապատրաստվելու է դրսում: Նոր կալանավայրը նաև պետք է և′ տեխնիկապես, և′ անվտանգության համակարգով միջազգային չափանիշներին համապատասխանի:
ՔԿՀ-ն բաղկացած է լինելու երեք մասնաշենքից, յուրաքանչյուրում` 450 դատապարտյալ: Միայն կառուցման համար պետբյուջեից տրամադրվել է 20 միլիոն դոլար, իհարկե, սա չի ներառում գույքը և տեխնիկան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ