Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանցով:
Իսկ եթե սրա կողքին հաշվի առնենք արտագաղթելու նկատմամբ հայերիս ունեցած հակումը, պատկերացնում ե՞ք, թե մեր իսկ ձեռքով ինչ կարգի սուր ենք խրում մեր թիկունքը:
Մեր հանրության մեջ կան մարդիկ ու խմբեր, որոնք հետևողականորեն խուճապ ու պարտվողական տրամադրություն են տարածում' ստեղծելով անելանելիության տպավորություն։
Հայտնի ասացվածքը՝ «Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում», այն մասին է խոսում, որ աշխարհակարգ փոխելու նման մեծ գործը առանց մեծ զոհերի հնարավոր չէ, և ուկրաինական ու այլ միջնորդավորված-պրոքսի պատերազմներն ու այլ բնույթի մասշտաբային բախումները մեր աչքերի առջև ընթացող մեծ գործի առաջին քայլերն են միայն: