Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Երբ պետական կառավարումից պատկերացում չունես, դրա տակ հասկանում ես միայն ռեպրեսիա

Երբ պետական կառավարումից պատկերացում չունես, դրա  տակ հասկանում ես միայն ռեպրեսիա
24.11.2023 | 15:37

Հավաքվել են էսօր Նիկոլի մոտ «իրավունքի պահապաններ», որոնց իրավապահ կսեն, ու զեկուցում են (արդեն չի կարելի, բայց Հայաստանի համար լրիվ նորմալ է)` ես ձերբակալել եմ 500 հոգու, ես կալանավորել եմ 1500 հոգու, ինձ մոտ քրեական վարույթներն աճել են 870 տոկոսով, դատի եմ տվել 3 միլիոն մարդու... Ու ոչ մեկը չէր «զեկուցում», թե՝ գիտե՞ք, մենք լավ ենք աշխատել, հանցագործությունների դեպքերը նվազել են, նվազածն էլ գրեթե բոլորը բացահայտել ենք, այդ պատճառով էլ այս տարի ավելի քիչ ենք ձերբակալել ու ավելի քիչ ենք դատի տվել։

Բայց դե, երբ պետական կառավարումից պատկերացում չունես, այդ կառավարման տակ հասկանում ես միայն ռեպրեսիա։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 4961

Մեկնաբանություններ