Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա գնահատմամբ` նման ողբերգությունները խաթարում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության ապաէսկալացմանն ու կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերը:               
 

Գրաված զենքը կա, մարդիկ կան, խի՞ պիտի չանի

Գրաված զենքը կա, մարդիկ կան, խի՞ պիտի չանի
06.10.2023 | 08:11

Հին Հռոմում կար Տրիումֆ երևույթը։ Հիմա դրա նման մի բան է պառադը, բայց Տրիումֆի իմաստը չունի։

Տրիումֆի ժամանակ հատուկ գերիներ էին լինում, ովքեր Տրիումֆին, որպես գերի մասնակցելուց հետո, երբեմն փրկագին վճարելով ազատ էին արձակվում։

Այսօր Ալիևը գերեվարել է Արցախի երեք նախագահի, մեկ պետնախարարի, ԱԺ նախագահի, գեներալների։ Բոլորն էլ կարիքավոր չեն, մեծ մասը միլիոնատեր են, մեկն էլ` օֆիցիալ միլիարդատեր է։

Եթե հանկարծ բռնի ու նոյեմբերի 9-ին պառադ անի և քայլացնի, դա կլինի մեր ազգի ամենամեծ ստորացումներից մեկը։ Գրաված զենքը կա, մարդիկ կան, խի՞ պիտի չանի։ Մի Արքայից Արքա էլ ենք ունեցել, ով Տրիումֆին քայլել է գերու կարգավիճակով։

Հետո էլ Ալիևը կարող է մեծ փրկագին վերցնել իրենցից ու ներում շնորհել։

Էդ ներում շնորհելն էլ մի ստորացում կլինի։

Փրկագինն էլ կլինի աստղաբաշխական թվեր, իմանաք։ Երևի պատերազմի ծախսի մի մեծ մասը Իլհամը կփակի դրանով։

Կստացվի, մեծ հաշվով, ինքը ոչինչ չծախսեց կամ թեթև ծախսով տիրացավ Արցախին, հոր մուռն էլ հանեց։

Ասեմ, հետո անակնկալ չլինի։ Մի քիչ պատրաստ լինենք դրան, շատ ծանր չտանենք։

Իհարկե, ավելի լավ կլինի, որ սխալվեմ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ