-
10.10.2023|
23:13
Ներկայումս բոլոր սերերը բանտվել են,
չէի ասի, թե միայն քեզ եմ սիրում, իմ հայրենիք,
որովհետև շաբաթ-կիրակի քեզ սիրում եմ թոռնիկներիս նման,
երկուշաբթի՝ իմ չապրած կյանքի գնով եմ սիրում...
-
08.10.2023|
23:11
Եթե դեռ ողջ եմ ես,
ու՞ր են իմ բառերը,
որ հայրենի երկրիս
հարությունն ավետեն...
-
07.10.2023|
23:03
Ես հետ կգամ մի օր խաղաղ լուսաբացին,
որպես կարմիր ծաղիկ՝ կգամ նորից,
ես կբուսնեմ հպարտ քո լեռների լանջին
ու կխմեմ անուշ ցողը առավոտիդ:
-
05.10.2023|
23:10
Հայրենազրկման օրերի մեջ պաղ,
Աստծո որոնման ճամփով ենք անցնում,
ճամփին թեքվել է ծիրանի մի ծառ,
ինչպես դարերից եկած խուլ հարցում...
-
03.10.2023|
23:11
Գուցե դա էլ իր
պատճա՞ռը ունի`
ազգիս հիշելիս
հոգիս թռչում է
դեպի անհունը...
-
02.10.2023|
23:15
Ես ընտրում եմ
անդունդի հայացքը...
-
30.09.2023|
23:02
Նորից վանքերս մզկիթ կդառնան,
արյուն կկաթի խաչքարից ամեն,
նորից աշխարհով, ու շարան-շարան,
պիտի բախտ որսա իմ ցեղը՝ Արմեն...
-
29.09.2023|
23:06
Եթե առավոտը ժամը վեցի կողմերը բաց պատուհանից լսում ես կանգառին մոտեցող առաջին ավտոբուսի ձայնը, նշանակում է՝ գիշերը չես մեռել...
-
28.09.2023|
23:01
Վաղ առավոտյան
Ազատության հրապարակի նստարաններին
սրթսրթում էին ընդդիմությունն ու իշխանությունը...
-
27.09.2023|
23:24
Ծառերն ընկնում են հողմ ու փոթորկից,
նաև վիթխարի ծառն է տապալվում,
բայց արմատների մի մասը նրա
մնում են ամուր խրված հողի մեջ...