Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

PECUNIA NON OLET (Деньги не пахнут)

PECUNIA NON OLET  (Деньги не пахнут)
16.05.2023 | 22:03

Իտալիյում հայտնաբերվել է Էկվադորից Հայաստան առաքվող 800 մլն եվրո արժողությամբ 2.734 կգ կոկաին։

Եվ ի՞նչ է սա նշանակում։ Այսօր Հայաստանում, բացի իշխանական գործարարներից, որևէ մեկն անհնար է գնար նման համարձակ գործարքի։ Ավելին, այդ նույն մերձիշխանական գործարարը, առանց նույնիսկ ոչ թե համաձայնության, այլ վարչապետ կոչեցյալի ցուցումի, նույնպես չէր համարձակվի այդպիսի գործարքի գնալ։ Հիշենք նաև այդպես էլ չբացահայտված մաքսանենգ ծխախոտների, ադամանդների մութ գործարքները։

Այդ արարածի համար, հանուն փող շինելու, ոչ մի արժեք, խոչընդոտ գոյություն չունի, այն կլինի իր հայրենակիցների առողջության, կյանքի, թե հայրենիքի հաշվին՝ կարևոր չի։

Միայն թե չասեք՝ իրավապահ մարմինները պետք է այս հարցով զբաղվեն։ Այն իրավապահ մարմինները, որոնք առատորեն վարձատրվում են նույն անօրինական փողերից և ստրուկի պես ծառայում իրենց տիրոջը։

Ցանկացած այլ երկրում նման դեպքերում ժողովուրդը կընդվզեր, բայց իհարկե՝ ոչ Հայաստանում։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ