Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո։
«Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1. Աշխատանքից ազատման դիմում գրել
2. Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»։