Իշխանությունը գիտի՝ ինչ կանի պետականացվելիք առանձնատները
10.03.2020 | 01:23
Իշխանություններն ինչքան էլ արդարանան, բացատրեն, թե ապօրինի գույքը պետականացնելու մասին օրենքը «կուլակաթափություն» չէ, այլ սոցիալական արդարության վերականգնում, պարզ է՝ այն որոշ շրջանակների գլխին է կոտրվելու: Թեև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանում է, որ օրենքի թիրախում են հայտնվելու կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները, ենթադրելի է՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները:
«ՈՒ՞մ հետևից եք գնալու»,- հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Որևէ մեկին չենք թիրախավորելու, իրավապահների ուսերին է թողնված, եթե կպարզեն, որ նախկին կամ ներկա պաշտոնյան ապօրինի գույք ունի, կգնան նրա հետևից: Բայց մեր գործընկերներից մեկը նախագծի քննարկման ժամանակ հստակ մեսիջ ուղարկեց՝ ասելով, թե «վարչապետներից մեկը պոմիդոր էր ցանում, մոնումենտում առանձնատուն էր աճում...»,- պատասխանեց նա:
Պետությունը գիտի նաև, թե ինչ է անելու կամ ինչպես է օգտագործելու Մոնումենտի մոնումենտալ պետականացվելիք առանձնատները: «Հնարավոր է պետությանը սպասարկող հյուրանոցներ, հյուրատներ դառնան դրանք: Հաճախ ենք դրսից հյուրեր ունենում ու չենք իմանում՝ որտեղ նրանց հյուրընկալել, որտեղ ճաշ կամ քննարկումներ կազմակերպել: Կարող է, օրինակ, կոռուպցիայի թանգարան բացվել կամ կոռուպցիոն դրսևորումներն ուսումնասիրող կենտրոն լինել»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ