ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել
28.02.2020 | 11:05
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, որի ժամանակ առանց բանկային փոխանցումների ավելի քան 205 մլն դրամ է հավաքագրվել, հիմնականում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց շրջապատի մարդիկ են եղել: «Իրատեսի» տեղեկություններով՝ պատգամավորներին հրահանգված է եղել որոշակի թվով մարդկանց ներկայություն ապահովել, այնպիսի մարդկանց, որ ձեռքները թափ տալով չեն ներկայանա, այլ որոշակի գումար կփոխանցեն: «Ով ում կարողացել հրավիրել է՝ ընկերներ, ընտանիքի անդամներ, ծանոթներ և այլն: Ներքին հրահանգ է եղել նաև, որ օլիգարխները, որ նոր իշխանության ձեռամբ «խոշոր գործարար» անվանումն են ստացել, չգան, չերևան դրամահավաքին, լրագրողների աչքից հեռու մնան: Բացի ՔՊ-ականներից, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչներից ու նրանց մտերիմ անձանցից ներկա են եղել փոքր ու միջին բիզնես սկսած կամ սկսել ցանկացող անձինք: Ամեն մեկն «իր լուման է ներդրել»՝ որպես երախտիք կամ ակնկալիք՝ շինթույլտվություն, լիցենզիա և այլ «դաբրոյի» տեսքով»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը՝ հավելելով, որ երեկոյի ընթացքում շողոքորթության պակաս չի զգացվել:
Թե այնուամենայնիվ գործարարները ներկայացուցիչների կամ բանկային փոխանցման միջոցով Փաշինյանի ղեկավարած կուսակցությանը գումար նվիրաբերել են, թե ոչ, պարզ կդառնա նվիրատուների անունները հրապարակելուց հետո միայն: ՔՊ-ից չեն շտապում անուններ տալ, ասում են՝ թղթաբանության հետ կապված երկար-բարակ գործ կա անելու: Դրամահավաք-երեկոյի հետաքրքրական հանգամանքներից է նաև այն, որ հրավիրյալների հրավիրատոմսերի վրա նախապես գրված է եղել, որ այն կազմակերպվում է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորման համար։ Բայց երբ հասկացել են, որ 100 մլն դրամից ավելի գումար է հավաքվում, անձամբ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել ու հասկացրել, որ փողերի հանգանակումը ոչ թե քարոզարշավի, այլ կուսակցության դրամահավաք է: Նշենք, որ Հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է՝ Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100-հազարապատիկը (տվյալ դեպքում՝ 100 մլն դրամը), նույն օրենքի 3-րդ կետի առաջին մասի համաձայն՝ «սահմանված չափը գերազանցող գումարը պետք է պետական բյուջե մուտքագրվի»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ