Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սպարտակ ԱՍՈՅԱՆ. Մարդը նստել է տարիներ շարունակ ռաբիսը քննադատող արվեստագետների կողքին ու ռաբիսության դասեր է տալիս

Սպարտակ ԱՍՈՅԱՆ. Մարդը նստել է տարիներ շարունակ ռաբիսը քննադատող արվեստագետների կողքին ու ռաբիսության դասեր է տալիս
27.09.2016 | 15:45

Արդեն մի քանի օր է՝ Հանրայինի ռաբիս երգարվեստի պրոպագանդմանը նվիրված (ի՜նչ ամոթ է) 6/8 հաղորդման շուրջ խոսակցություններ են գնում: Ասում-խոսում են, բայց ոչ մի արձագանք ու արդարացում չկա կամ ինձ չի հանդիպել: Ուզում եք երկու կես եղեք, փողերն արդեն ծախսել են, մի քանի հաղորդում պատրաստել են, անպայման եթեր են տալու: Թե ո՞ւմ փողերով՝ ոչ մեկի պետքը չի:

Ես դա զգում եմ Սպիտակցի Հայկոյի ինքնաբավ, աչքերում ծվարած ժպտացող դեմքից: Մարդը նստել է տարիներ շարունակ ռաբիսը քննադատող արվեստագետների, երգչուհու, երգահանի կողքին ու ռաբիսության դասեր է տալիս: Լա՛վ է անում, որովհետև նրա համար կանաչ ճանապարհ է բացել КВН-շիկ Ռուբենը, ով իր կավեէնային հումորով ժամանակին ռաբիսություն էր արտաշնչում: Նորմալ հայերեն խոսել չգիտեր, հեռու էր հայկական բառ ու բանի տարրական գիտելիքներից, մի բան, որ չէի ասի իր ընկերների մասին: Նրանց շնորհիվ էր, որ հայկական «ՈՒրախների և հնարամիտների» թիմը միշտ անգերազանցելի էր ամենուր:

Հիմա տեր ու տնօրենը հարգարժան Ջաղինյանն է:

Հավանաբար ռուսական ալիքներով նման նախագիծ կա, նայել է, ուրիշներին կապկելու, ինչպես միշտ, ուրիշներից հետ չընկնելու սովորույթը գլուխ է բարձրացրել և որոշել է նույնը տեղափոխել հայկական հեռուստաէկրան:
Սպիտակցի Հայկոյի կողքին նստած արվեստագետներին ուղղեք ձեր խոսքը, ովքեր մի քանի արծաթի համար առանց այն էլ քրքրված ժամանակակից հայկական երգարվեստը տանում են դեպի կործանում: Շատ ուրախացա, երբ այդ երևույթի դեմ առաջինը դեմ դուրս եկավ անչափ սիրելի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, իսկ մյուսնե՞րը, ովքեր առիթը բաց չեն թողնում ռաբիսության դեմ իրենց նողկանքն արտահայտելու: Չեն անի, քանզի կզրկվեն Հանրայինի էկրանից: Մեր տունը միշտ էլ անձնական շահը վեր դասելն է քանդել:

Դիտվել է՝ 4348

Մեկնաբանություններ