-
21.02.2020|
00:27
Օրերս Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված ծխելու մասին օրենքը բավական բուռն քննարկումների, անգամ վեճերի պատճառ է դարձել հենց իշխող խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել նախագծի առնչությամբ: Ոչ միայն ներքին խոսակցություններում, այլև հենց նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ մի քանի պատգամավորներ բավական կոշտ արտահայտվեցին՝ այն համարելով խոցելի ու թերի մշակված:
-
18.02.2020|
12:07
Հանրաքվեին մասնակցել չցանկացող Գագիկ Ծառուկյանն օրերս, մեր տեղեկություններով, հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Թե որն է եղել նրա հանդիպման պատճառը, մեզ չհաջողվեց ճշտել։ Սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժ ստեղծելու ցանկություն հայտնած Վանեցյանի հետ հաստատ «իշխանահաճո» զրույցների համար չէ, որ Ծառուկյանը նրա դուռն է գնացել։
-
17.02.2020|
19:43
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է այն պատգամավորների անունները, որ «Այո»-ի շտաբն են ներկայացնում, այսինքն՝ լինելու են քարոզչության հիմնական մասնակիցները:
-
14.02.2020|
00:59
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների պասիվությունը ժամանակավոր է: Բուհերում հայրենագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր ձևաչափի դեմ պայքարողները չեն նահանջելու:
-
12.02.2020|
00:12
«Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե դեմ էր և ակտիվ «Ոչ»-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին: Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող և արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։
-
11.02.2020|
12:21
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խոր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում մեր հասարակությանը պարտադրված պառակտման, «սևերի» և «սպիտակների», «հեղափոխականների» և «հակահեղափոխականների» արհեստական բաժանման փաստի վերաբերյալ:
-
11.02.2020|
03:31
Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումը, որը, ըստ էության, Հրայր Թովմասյանին ու ևս հինգ դատավորի պաշտոնանկ անելու քվեարկություն է, ՍԴ-ն կարող է վիճարկել միայն մեկ պարագայում, եթե պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, ստորագրությամբ դիմեն ՍԴ-ին: «Իրատեսը» խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցութուններից հետաքրքրվեց՝ պատրաստվու՞մ են նման գործընթաց սկսելու:
-
04.02.2020|
00:11
Նախորդ շաբաթվա աշխատանքային վերջին երկու օրը խորհրդարանում «Իմ քայլի» ներկայացուցիչների «դեֆիցիտ» էր: Իշխանական պատգամավորների մեծամասնությունը Դիլիջանում էր, մի մասը՝ Թիբիլիսի գործուղման էր մեկնել, ոմանք էլ, ըստ երևույթին, օգտվել էին գործընկերների բացակայությունից ու իրենք իրենց արձակուրդ էին տվել:
-
31.01.2020|
11:33
Խորհրդարանում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խմբի առաջին իսկ նիստից հետո խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է կարճ դադար վերցնել:
-
31.01.2020|
11:03
Արտախորհրդարանական որոշ ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, հնարավոր համագործակցության ձևաչափերն են հստակեցնում: Ներքուստ «եփվում» են գործընթացները, սակայն վճռական քայլեր դեռ չկան:
���������/subscribe">Բաժանորդագրվել
ԳործընկերներՀետադարձ կապ