11.05.2020|
22:28
Իշխանության քաղաքական օրակարգն այնքան պարզունակ է, որ իրավիճակները հարթելու առաջարկներն էլ են անհեթեթ ու աբսուրդային։ Խորհրդարանում եղած ծեծկռտուքի որպես քաղաքական հետևանք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե Սասուն Միքայելյանի և ևս 2 իմքայլականներ մանդատը վայր կդնեն, պայմանով, եթե ԼՀԿ խմբակցության երկու անդամ ու ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մանդատները վայր դնեն։