ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հերթական փարթին

Հերթական փարթին
30.08.2024 | 11:41

2022 թ․ նոյեմբերի 10-ի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի անհետ կորածների թիվը 203 է։

աննան հանդիպել է վերջին 3 հոգու հետ ու անունը դրել, որ հանդիպել է անհետ կորածների ծնողների հետ:

Ի դեպ, հանդիպումն էլ անցել է շատ ուրախ ու զվարթ մթնոլորտում, ինչպես հաճախ անցնում են զոհվածների նիկոլական հարազատների մասնակցությամբ փարթիները:

Տեսնես բացի բեմականացված պաչ-պռոշտիից ու կոֆե խմելուց, գոնե հասցրեցի՞ն իրենց որդիների ճակատագրից էլ 2 բառ հետաքրքրվել, թե՞ բանը դրան չհասավ:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2957

Մեկնաբանություններ