Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Եթե շարժումը ինչպես ռեժիմն է մատուցում «մարում» է, ապա ինչի՞ համար են էս ձերբակալությունները, խուզարկություններն ու համատարած տեռորը

Եթե շարժումը ինչպես ռեժիմն է մատուցում «մարում» է, ապա ինչի՞ համար են էս ձերբակալությունները, խուզարկություններն ու համատարած տեռորը
16.06.2024 | 17:37

Ռեժիմը գիտակցում է, որ յուրաքանչյուր նոր տարածքային զիջում մի նոր հանրային հուզում է, որից իրենք սարսափում են

Յուրաքանչյուր տրամաբանող մարդու մոտ լեգիտիմ հարց է առաջանում, եթե շարժումը ինչպես ռեժիմն է մատուցում «մարում» է, ապա ինչի՞ համար են էս ձերբակալությունները, խուզարկություններն ու համատարած տեռորը:

Պատասխանը շատ պարզ է:

Անգամ այս դադարի պարագայում գործընթացը մահացու վտանգ է ներկայացնում ռեժիմի համար:

Ռեժիմն ունի նոր զիջումների պարտավորություններ դրսի առջև և քաջ գիտակցում է, որ յուրաքանչյուր նոր տարածքային զիջում դա մի նոր հանրային հուզում է, որից իրենք սարսափում են:

Սա է իրենց ռեպրեսիվ ջղաձգումների հիմնական պատճառը:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ