38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ է տվել խորհրդային իշխանությունը հայ ժողովրդին

Ի՞նչ է տվել խորհրդային իշխանությունը հայ ժողովրդին
19.01.2024 | 11:31

30 հազ. քառ. կմ-ով հայրենիք, երկիրը կողոպտած և թուրքերից զինված օգնություն աղերսող «ազգային-հայրենասերների» թողած 10 հազ. քառ. կմ-ի փոխարեն:

Լոռու, Զանգեզուրի և Ալեքսանդրապոլի վերադարձը Հայաստանին:

Համատարած գրագիտություն մի երկրում, որի բնակչության ավելի քան 80 տոկոսը մինչ խորհրդային կարգերը անգամ տառաճանաչ էլ չէր:

Գիտությունների ակադեմիա, տասնյակ ԲՈՒՀ-եր, օպերա և բալետ, թատրոն, կինեմատոգրաֆ, թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, Բյուրական, Մատենադարան, Մետրո, Ատոմակայան, Արփա-Սևան, ցանկը շատ երկար է:

Զանգվածային հայրենադարձություն, 1921-1936 թթ. 42 հազար մարդ, 1946-1948 թթ. 100 000 մարդ, 1962-1982 թթ. 32 000 մարդ, այսպիսով՝ մոտ 174 000 մարդ:

Իսկ մեր ժամանակների «ազգային-հայրենասերների» իշխանության օրոք 30 տարում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 000 000 մարդ (կարծում եմ` 2 միլիոն-A.H.)։

Երևանի բնակչությունը ըստ 1897 թ. ցարական մարդահամարի. հայեր՝ 12 523, ադրբեջանցիներ (թաթարներ)՝ 12 359։

Ըստ 1926 թ. բոլշևիկյան մարդահամարի, արդեն՝ հայեր՝ 57 259, ադրբեջանցիներ՝ 4968:

Իսկ 1989 թ. հայեր՝ 1 100 372:

Այսպիսով, Երևանը «հայ» դարձավ հենց խորհրդային տարիներին, նորից հիշեցնեմ՝ «ազգային-հայրենասերների» թայֆեն 1921-ին Քեմալին խնդրում էր օկուպացնել Երևանը, իրենց ողորմելի իշխանությունը փրկելու համար:

Էլ ի՞նչ են տվել բոլշևիկները։

Աշխարհում առաջինը՝ 8-ժամյա աշխատանքային օր, առաջինը աշխարհում՝ ամենամյա վճարովի արձակուրդ, առաջինը աշխարհում՝ անվճար հանրակրթություն, անվճար բարձրագույն կրթություն կրթաթոշակով և աշխատանքով ապահովելու պետական պարտավորությամբ։

Առաջինը աշխարհում ՝ երեխաների համար անվճար պիոներական ճամբարներ ու նախադպրոցական հաստատություններ, անվճար մարզական խմբակներ։ Աշխարհում առաջինը՝ անվճար մասնագիտական-տեխնիկական կրթություն՝ կրթաթոշակով և աշխատանքի տեղավորելու պետության պարտավորությամբ։

Աշխարհում առաջինը՝ անվճար առողջապահություն, անվճար հանգստյան տների ու առողջարանների ուղեգիր, անվճար բնակարան:

Հիմա այս մասին չեն ցանկանում հիշել, քանի որ այս նախադեպը գրավում է մարդկանց, դառնում է կողմնորոշիչ: Հետպատերազմյան արևմտյան աշխարհը հենց ԽՍՀՄ այս նվաճումներից անհանգստացած ինքն էլ ստիպված եղավ կարևոր սոցիալական զիջումներ անել իր հասարակություններին, ցնցումներից խուսափելու համար:

Լավ նայեք էս թվերին ու փաստերին, եթե դեռ գետինը չեք մտել ամոթից, չնայած, ուր է ձեզ ամոթ (սա ուրացող «ազգային-հայրենասերներին» է վերաբերվում): Հիմա թող իրենք ասեն, թե ինչ են տվել էս 30 տարում:

Բագրատ ՄԻՐԶԻԿՅԱՆ

Վարդգես ՕՎՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6227

Մեկնաբանություններ