Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Երբ հանրությունը էշի ականջում քնած է մտածելու և/կամ պատրաստվելու փոխարեն

Երբ հանրությունը էշի ականջում քնած է մտածելու և/կամ պատրաստվելու փոխարեն
09.10.2023 | 14:45

Մերձավոր արևելքի արյունալի պատերազմը իր բնույթով դուրս եկավ տարածաշրջանային լինելու գնահատումից։

ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 8 մլրդ դոլարի օգնություն։

Իրանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Պաղեստինին։

Կթեժանան սիրիական խնդիրը և սիրիական ճակատը։

Ռուսները կոչ են արել կրակի դադարեցման համար, բայց նրանց ոչ ոք չի լսել։ ՈՒկրաինայի խնդիրը ջհուդները կմղեն երկրորդ պլան առաջ բերելով իրենց հարցը և արևմուտքը կգցի Զելենսկիին։ Ռուսները կսկսեն զբաղվել ՈՒկրաինայով և կավարտվի Զելենսկիի շրջանը։

Թուրքերը նույնպես կոչ են արել, բայց նրանց նույնպես ոչ ոք չի լսել։ Նրանք կսպասեն և շատ արագ կանցնեն հաղթողի կողմը խաղալով մի քանի լարի վրա։

Ալիևն առաջ է քաշել այսպես ասած անկլավների հարցը և հայատյաց Շառլ Միշելին հայտնել դրանց վերադարձի մասին։ Հայաստանի թշնամի Շառլ Միշելը վստահաբար գիտի Ադրբեջանի հնարավոր ներխուժման մեր կանխատեսումների ճշգրիտ ժամկետների և ձևերի մասին, բայց թշնամաբար հայերին չի հայտնի։

Նիկոլի գլուխը կշոյեն և թիկունքից կխփեն այն ժամանակ, երբ է՛լ իրենց պետք չի լինի։

Հայաստանը գտնվում է արյունահոսման մեջ, Արցախի Հանրապետությունը հայաթափված է, արցախցիները ենթարկվել են ցեղասպանության և բռնի տեղահանման, բայց դա աշխարհի կեղծ մարդասերներին չի հուզի, եթե անկլավի անվան տակ թուրք-ադրբեջանական հրոսակները ներխուժեն բնաջնջելու Հայաստանը։

Արևմուտքը ջանք չի դնի, կբավարարվի ցնցվելու և շոկի ենթարկվելու մասին հայտարարություններով։ Ռուսները կթողեն, որ քիթներս քսվի գետնին և կմիջամտեն սովորականից ուշ։

ՀՀ սուվերեն տարածքի վրա հնարավոր հարձակման դեպքում ՔՊ-ազգի իշխանությունները չեն փորձի համախմբել հայ ազգին, չեն ազատի քաղբանտարկյալներին, չեն փակի ֆեյքերի գրոհները, չեն հրավիրի քննարկման ներքաղաքական դերակատարներին և նրանց ներգրավմամբ չեն ձևավորի ռազմաքաղաքական շտաբ, քանի որ կվախենան իշխանության կորստից և կկրկնվի այն ինչ պրոֆեսիոնալ ձևով արեցին Արցախում 2020-ին։

Փոխարենը կփնտրեն արդարացումներ և կգտնեն մեղավորներ։ Երկիրը կվերածեն քաոսի, որտեղ շունը տիրոջ չի ճանաչի։

Այս ամենը չլինելու համար պետք է խելքի գալ և հրաժարվել մի շարք վտանգավոր թեզերից, ձևակերպումներից, գործողություններից։ Պետք է հրաժարվել իշխանությունից և պետության կառավարումը մեծամասամբ հանձնել կարող ուժերին, որոնք պետք է ձևավորվեն այսօր` վերկուսակցական գաղափարների հենքով և ռազմական փորձառությունների առաջնահերթությամբ։

Ծրագիրն այսօր պետք է կազմվի և դրվի սեղանին։

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4957

Մեկնաբանություններ