«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Անկարան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ Հայկական ԱԷԿ-ի կանսերվացման պահանջով

Անկարան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ Հայկական ԱԷԿ-ի կանսերվացման պահանջով
02.10.2023 | 22:01

Նշեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող կառույց է: Նույն այն ՄԱԿ-ի, որն այսօր փաստացիորեն լեգիտիմացրեց Արցախում ազերիների ոճրագործությունը:

Հայկական ԱԷԿ-ը Բաքվի ու Անկարայի կողմից թիրախավորվում է 1995-ից սկսած, երբ վերագործարկվեց կայանի երկրորդ էներգաբլոկը: Այս տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական պրոպագանդան ջանք ու եռանդ չէր խնայում հակամիջուկային լոբբինգ իրականացնելու համար: Բազմիցս հայտարարվում էր կայանի շահագործման էկոլոգիական ռիսկերի, սահմանամերձ գոտում գտնվող թուրքական բնակավայրերում ուռուցքաբանական հիվանդությունների տարածման, անգամ անոմալիաներով ծնվող երեխաների մասին: Երևանը մշտապես գիտական, քաղաքական, հրապարակախոսական մակարդակներում հեշտությամբ հերքում էր այդ զառանցանքը:

Այսօր Անկարայի ռազմավարության իրականացման համար ստեղծվել են առավել քան բարենպաստ պայմաններ:

Հաշվի առնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը՝ ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է դարձնել Հայաստանը էլեկտրաէներգիա ներկրող երկիր: Միաժամանակ, մենք կարող ենք կորցնել տարածաշարջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի ռազմավարական կարգավիճակը:

Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ներկայումս կառուցում է հսկայական միջուկային համալիր, իսկ Բաքուն բանակցություններ է վարում «Ռոսատոմի» հետ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ, Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը լրջագույն հարված կարող է հասցնել թե՛ մեր էներգետիկ, թե՛ առհասարակ՝ ազգային անվտանգությանը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ