«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ադրբեջանին զուգահեռ, Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին, ՌԴ-ին թիրախավորել են նաև հուդան, նրա և Արևմուտքի արբանյակները-2

Ադրբեջանին զուգահեռ, Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին, ՌԴ-ին թիրախավորել են նաև հուդան, նրա և Արևմուտքի արբանյակները-2
26.07.2023 | 15:22

(սկիզբը՝ այստեղ)

Ադրբեջանի ղեկավարությանը զուգահեռ, հայաստանյան իրականության բոլորին քաջհայտնի հուդայի, նրա և Արևմուտքի արբանյակների կամ լակեյների, ռուսատյացների ոհմակի համար Ռուսաստանի ղեկավարությանը, խաղաղապահներին, ՌԴ-ին թիրախավորելու, հանիրավի քննադատելու, զրպարտչորեն մեղադրելու հերթական առիթը հանդիսացավ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության 2023 թ. հուլիսի 15-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Ցավոք, նույն գործին են լծված նաև վերոնշյալ անձանց, ուժերի, իշխանական ԶԼՄ- ների կողմից մոլորեցված, հակառուսականության թույնով թունավորված կամ պարզապես անգետ, իրականությանն անտեղյակ բազմաթիվ անձինք:

Այն, որ ադրբեջանական կողմը կատաղած է ՌԴ ԱԳՆ- ի վերը նշված հայտարարությունից ու հանիրավի մեղադրում է նրան, լիովին հասկանալի է, բայց հասարակությանը պետք է հասկանալի դառնան նաև նույն հայտարարության վերաբերյալ հայկական կողմից արտահայտվող քննադատությունների, մեղադրանքների անհիմն, հանիրավի, շինծու լինելը, իսկ երբեմն նաև զրպարտչական բնույթը: Միաժամանակ հասարակությունն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին», որոնք իրենց նմանաբնույթ քննադատություններով, մեկնաբանություններով, մեղադրանքներով ջուր են լցնում Ադրբեջանի, Ալիևի ու նաև Նիկոլի ջրաղացին:

Սույն հոդվածաշարում մենք թարգմանաբար, հատվածաբար, բայց ամբողջականորեն, վերլուծաբար ու համապատասխան մեկնաբանություններով կներկայացնենք ՌԴ ԱԳՆ հիշյալ հայտարարությունը, ինչպես նաև հայտարարության վերաբերյալ ադրբեջանական և հայկական կողմերից որոշ արձագանքներ:

«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։,- նշված է ՌԴ ԱԳՆ 2023թ. հուլիսի 15- ի հայտարարության մեջ:- Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը։

Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա»։

Իրոք, անվիճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի կողմից վերոնշյալ գագաթնաժողովներում և հետագայում նաև այլուր, այլ հարթակներում, ինչպես նաև նրա դրածոների՝ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի կողմից Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելն «արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»:

Թեև լիովին հասկանալի է, բայց անհասկացողների համար հավելենք՝ պետական դավաճանների, մեր ներքին թշնամիների կողմից Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելն արմատապես փոխել է Արցախում և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի վիճակը՝ այն թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից վատացնելու առումներով: Ընդ որում, վերոնշյալ ճանաչումը ոչ միայն ՌԴ խաղաղապահ զորակազմի, այլև Արցախի հարցում, ընդհանրապես, Ռուսաստանի վիճակն է վատացրել, ինչը նույնպես հասկանալի է:

Ավելին. հնարավոր է, որ եթե Նիկոլի ու նրա ոհմակի վերոնշյալ դավաճանական քայլը չլիներ, ինչն անտարակույս սահմանափակել է ՌԴ առավել խիստ հայտարարությունների, գործողությունների հնարավորությունը, դրա փոխարեն լիներ համապատասխան դիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքն Ադրբեջանի արգելափակումից ուժային եղանակով արդեն բացած լիներ:

Նիկոլի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ միջազգային հարթակում 2022թ. թվականի հոկտեմբերից սկիզբ առած, հետագայում նրա և նրա ոհմակի կողմից կրկնված, վերահաստատված հայտարարություններն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ադրբեջանին քաղաքական առումով հնարավորություն տվեցին 2022թ. դեկտեմբերի 12- ից արգելափակել Հայաստանը և Արցախի Հանրապետությունը միմյանց կապող միակ ճանապարհը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը, և մինչև այսօր այն ամբողջապես փակ պահել:

Այս առումով ԱՀ շուրջ 120 000 բնակչության ներկայիս վիճակի (սննդի, դեղորայքի, համապատասխան բուժծառայության բացակայության պատճառով գնալով աճում է մահացությունը, գտնվում են հումանիտար աղետի մեջ, զանգվածային սովամահության ու ցեղասպանության եզրին) ողջ պատասխանատվությունն Ալիևի ու նրա վարչակարգի հետ միասին կրում են նաև Նիկոլն ու նրա հանցախումբը:

Անվիճելի է նաև, որ Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի Հայտարարությունը: Այն ժամանակ Արցախը Հայաստանի վարչապետի, նախագահի, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի, արտգործնախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները զբաղեցնողների կողմից որպես Ադրբեջանի տարածքի մաս ճանաչված չէր, Արցախի կարգավիճակի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև մնում էր վիճելի, ըստ Հայաստանի և միջազգային հանրության, բանակցային լուծման ենթակա:

Հետևաբար ճիշտ է նաև ՌԴ ԱԳՆ հայտարարության այն մասը, որ «…այս պայմաններում (նկատի է առնված փոխված և հայտարարությունում նշված բոլոր պայմանները, ներառյալ՝ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի փոխված վիճակը – Ա.Հ.) Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա»։ Արդյոք հարկ կա՞ նշելու, որ հայտարարության այս մասն ուղղված է Նիկոլին և ՌԴ- ին հանիրավի մեղադրող այլ անձանց…

Վերը շարադրված ամբողջի հակառակ պնդումն անբարոյականություն կլինի, ստորություն կամ քաղաքականությունից նվազագույն գիտելիքների բացակայության, ինչպես նաև տրամաբանությունից կաղելու արտահայտություն: Իսկ հակառակ պնդման, ավելին՝ ՌԴ- ի նկատմամբ զրպարտչական մեղադրանքի հեղինակներից մեկը Նիկոլի հոգևոր հոր՝ Հայաստանի Հանրապետության առաջին չարագործ Լևոն Տեր- Պետրոսյանի երբեմնի խնամի, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանն է: Նա օրերս անհիմն կերպով, ՌԴ ԱԳՆ հիշյալ հայտարարությանը կեղծ բովանդակություն վերագրելով ու կեղծելով իրականությունը, հայտարարել է , որ «Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կրում ու կրելու է Արցախում ստեղծված ներկայիս հումանիտար աղետի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ