38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Ամանորից առաջ ես խնդրում եմ Սեր ու Ներում

Արա ԱԼՈՅԱՆ. Ամանորից առաջ ես խնդրում եմ Սեր ու Ներում
27.12.2015 | 21:15

Նախատոնական եռուզեռի մեջ, կուտակումների, հոգս ու տագնապների, հոգեմտածմունքային շիկացումների վիթխարի խառնարանում, այդուհանդերձ, խոհական մի թարթում մենակ ենք մնում և մեկտեղվում մեր Խղճի հետ, որը, թերևս, միակն է, որի հետ անհաշտ չենք մեր այն չգաղտնազերծվող ներսում, իսկ մնացյալը բառեր են ու նշանակություններ (ի դեպ իրարից անկախ ու անիրական ու իրային, իմա՝ առարկա):

Մենք կոչում ենք հույս, որ հուսախաբե՞նք, կոչում ենք Աստված, որ խաչե՞նք, կոչում ենք մարգարիտ, որ շա՞ղ տանք, անվանում ենք սեր, որ ատե՞նք: Կոչում ենք, որ հրաժարվենք, ժխտե՞նք, թե՞ նշանակություն որակահաղորդենք:
Մեր անփույթ, աներազ, նյութակալած ու մարմնակոլոլ կյանքում ի՞նչ դեր է վերապահվել մեզ՝ ոչ իբրև զուտ պատկերի ու նմանության հղացած գոյության, այլ հղացողի երազը գոյավորող գոյականի: Մենք ո՞ր ափի վրա ենք կանգնած և ինչ լեզվով ենք խոսում՝ մեր այս պատկառելի տարիքում:
Իմ ասածն էլ բառակույտ է: Նշանակությունը էլի՛ մնում է նշանավորողի մեր ապիկարությանն ու ապաշնորհությանը: Մենք աչքաչափով ենք ապրում, սիրում, մեղադրում, ներում, այսինքն՝ մեր վերաբերմունքը հստակ նշաններ չունի, չափման միավոր չունի:
Մենք համարյա մահապարտի տեքստ ենք հայտարարում, երբ խոսում ենք մեր բազմադարյան կենսագրության ու առավելևս՝ անդրանիկ քրիստոնեականության մասին, բայց շարունակում ենք անպատվիրան կենցաղավարությունը: Վարժապետի, ամենագիտունի, անսխալականի մեր պատրանքը մեր նախնիներից եկել տարածվել է մեր երեխաների ու մյուսների վրա: Մենք սիրում ենք քարոզել, բայց անսեր քարոզիչ ենք ու մեր քարոզածն ամենևին էլ ճշմարիտ Սե՛րը չէ, այն, որ ստիպված չէ արդարացնել մեր զանցանքը, մեր պղծությունը, ատելությունը:
Ասված է: Խնդրիր և կտրվի: Մենք չենք խնդրում: Նեղանում ենք, պահանջում ենք, հիշաչարաբար ակնարկում ենք: Մենք չենք խնդրում ու չեն խնդրում մեզանից:
Ամանորից առաջ ես խնդրում եմ Սեր ու Ներում, իրենցով հատկանշվելիք մնացյալին տե՛ր եմ, եթե նույնիսկ այս խոսքս վերջինն է լինելու:

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ