Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Պատահականությու՞ն, թե՞ անկասելի օրինաչափություն

Պատահականությու՞ն, թե՞ անկասելի օրինաչափություն
30.07.2024 | 20:15

Ո՞ր արժանիքների համար է նավթի պաշարներով աշխարհում 1-ին տեղն զբաղեցնող երբեմնի զարգացած Վենեսուելան ծայրահեղ չքավորության, համատարած ճգնաժամի ու հանցավորության անասելի մակարդակի հասցրած Մադուրոն 11 տարի կառավարելուց հետո դարձյալ վերընտրվել՝ նկատի ունեմ պաշտոնական տվյալները։

Ընդ որում, ընտրության արդյունքները վիճարկում են ոչ միայն սեփական երկրի բնակչությունը, այլև ողջ լատինաամերիկյան տարածաշրջանը՝ նախագահները հրաժարվել են շնորհավորել, ինչը բերելու է էլ ավելի խորքային մեկուսացման։

Խնդրում եմ չկարծեք, թե մեր հոգսերը թողած այլոց խնդիրներով ենք տարված, ուղղակի այս ամենը վերածվում է մի անկասելի օրինաչափության, որը համակարգված ու խորքային ընկալել է պետք, այս կործանարար երևույթները պատահականության ծնունդ չեն:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ