Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Էս ժողովուրդը միայն Չվարչապետ պահելու համար չի, որ ձեզ աշխատավարձ ու պարգևավճար է տալիս

Էս ժողովուրդը միայն Չվարչապետ պահելու համար չի, որ ձեզ աշխատավարձ ու պարգևավճար է տալիս
26.05.2024 | 14:24

Քաղաքի կենտրոնում գիշերվանից կենտրոնացած ոստիկանության զորքերի ավտոբուսներով ու բեռնատարներով, հատուկ միջոցներով ու սաղավարտներով, մահակներով ու փշալարերով , բազմագույն բերետներով ու ղեկավարներով շրջադարձ արեք ու դեպի Լոռի: Ստեղ անելու բան չունեք: Էս ժողովուրդը ձեզ միայն իրեն ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու ու Չվարչապետ պահելու համար չի, որ աշխատավարձ ու պարգևավճար է տալիս, այլ նաև ֆորս մաժորների ժամանակ մի օգտակար բան անելու:

Այսօր՝ 16:00-ին, հրապարակ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ