Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Դադարեք կուռքեր սարքել ձեզ համար

Դադարեք կուռքեր սարքել ձեզ համար
30.04.2024 | 15:11

ՈՒզում ե՞ք Նիկոլը չլինի իշխանության՝ առաջին հերթին դադարեք կուռքեր սարքել ամեն խումբդ ձեզ համար։ Դադարեք ամեն խումբդ մեկին սրբացնել, հատկապես, երբ սրբացնելու բան չկա։ Պատրաստ եղեք ընդունել, որ կոնկրետ ձեր կուռքի համար պայքար չէ սա։ Մի պահ վերևից նայեք իրավիճակին ու հասկացեք` կուռքերի ժամանակ չկա, սա մարզական միջոցառում չի, շուտով ոչինչ չի մնալու։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3466

Մեկնաբանություններ