ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ավիացիոն ոլորտի ազատականացումը դրականորեն կազդի ՏՏ ոլորտի վրա

Ավիացիոն ոլորտի ազատականացումը դրականորեն կազդի ՏՏ ոլորտի վրա
31.10.2013 | 11:26

Վերջերս կառավարությունը հավանություն տվեց ՀՀ մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագրին՝ այսպիսով ազատականացնելով ավիացիայի ոլորտը։ Պետական այրերը նշում են, որ ավիացիոն ոլորտի ամբողջական ազատականացումը կարող է 18-23 հազար նոր աշխատատեղ, ինչպես նաև ավիափոխադրումների 20-25 տոկոսանոց աճ ապահովել։ Ազատականացման կամ «Բաց երկնքի քաղաքականության» տնտեսական ազդեցության մասին զրուցեցինք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։

Կարեն Վարդանյանը կարևորեց կառավարության այդ քայլը, քանի որ ավիափոխադրումների բարձր գների պատճառով հայաստանյան բիզնեսն էապես տուժում էր։ Մասնավորապես, տուժում էին այն բնագավառները, որոնք առնչվում են այլ երկրներում ակտիվ մարքեթինգային գործընթացների հետ։ Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որի 60 տոկոս հասույթը ստացվում է արտահանումից, կարևոր են հաճախակի գործուղումները դեպի Եվրոպա, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, մասնագետների մասնակցությունը տարբեր միջազգային ցուցահանդեսներին ու ֆորումներին։ Եվ թանկ ավիատոմսերը մարքեթինգային ծախսերի բավականին մեծ մասն էին կազմում։ «Ազատականացումը, հուսով եմ, կբերի գների որոշակի իջեցման, ինչը դրականորեն կազդի տեխնոլոգիական ոլորտի վրա։ Հուսով եմ նաև, որ ազատականացումը կհանգեցնի Հայաստանի ներսում փոքր ավիացիայի զարգացմանը, ինչը դարձյալ կարևոր է ՏՏ ոլորտի համար։ Մեր ոլորտում այսօր նկատվում է ընկերությունների ապակենտրոնացում, տեղափոխում դեպի մարզեր։ Մասնավորապես, ՏՏ ընկերություններ են գործում Շիրակում, Վանաձորում, Գորիսում, Կապանում, Ստեփանակերտում, և այդ գործընթացը շարունակվելու է։ Ուստի ՀՀ մարզերի, Լեռնային Ղարաբաղի հետ արագ կապը կնպաստի ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշեց Կարեն Վարդանյանը։

Ազգային փոխադրողի բացակայության խնդիրը որևէ խոչընդոտ չի՞ ստեղծի արդյոք։ Ըստ Կարեն Վարդանյանի, իրական ազգային փոխադրող մենք չենք էլ ունեցել։ «Թեև ժամանակին «Արմավիան» կոչվում էր ազգային փոխադրող, սակայն այն չէր համապատասխանում իր անվանը։ Նույն հաջողվությամբ «Ալեքս Գրիգ» ընկերությունը կարող է կոչվել շաքարի ազգային մատակարար, կամ ցանկացած մոնոպոլիստ կարող է իրեն վերագրել «ազգային» մակդիրը։ Կարծում եմ՝ ազատականացված շուկայում նպատակահարմար է ստեղծել պետական մասնակցությամբ ավիաընկերություն, որը, ըստ էության, կլինի ազգային փոխադրող, և որի վրա կարելի է դնել ռազմավարական ուղղություններով փախադրումներ իրականացնելու խնդիրը, որպեսզի երկրում կրիտիկական իրավիճակ ստեղծվելու դեպքում ունենանք ընկերություն, որը մեզ համար կլուծի ռազմավարական խնդիրներ»,- նշեց Կարեն Վարդանյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ