ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հարկավոր է օգտագործել սեփական էլեկտրաէներգիան` սեփական արտադրության շնորհիվ»

«Հարկավոր է օգտագործել սեփական էլեկտրաէներգիան` սեփական արտադրության շնորհիվ»
05.06.2013 | 18:28

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեղեկացմամբ երկիրը կանգնած է ժողովրդագրական խնդրի առաջ: «Ընտանիքների 54 տոկոսը չունեն մինչև 16 տարեկան երեխա: Ծնվածների թիվը` 2012-ին 43 300 էր, 2013-ին` 42 228: Մահացողերի թիվը տեսականորեն շատ քիչ է փոխվում: Մահացածների թիվը տարեկան 27-28 հազար է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներում ծնելիությունը նույնպես անկում է ապրում: Սա է խնդիրը: Եթե հիմա մենք նույնիսկ պարտադրենք կառավարությանը մեծ գումարներ վճարել, էլի չի ավելանալու ծնելիությունը:Բայց դա չի նշանակում, որ բազմազավակ ընտանիքներին չպիտի օգնել»,-ասաց նա:

Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը, ԱԺ պատգամավորը նկատեց. «Մենք կախված ենք Ռուսաստանից գազով, և երկար ժամանակ կախված ենք լինելու: Ինչպե՞ս լուծել հարցը: Հարկավոր է Հայաստանում օգտագործել մեր հիդրոռեսուրսը, առավելագույնս հասնել էլեկտրաէներգիայի` սեփական արտադրության շնորհիվ, որը մեզ կախված չի պահի ոչ ատոմային վառելիքի ռեսուրսից, ոչ գազից: Սա կլինի մեր էներգետիկ անկախությունը, սա կլինի մեր պետական անկախությունը: Պետք է օգտագործել այլ ռեսուրսներ` արև և քամի, ինչո՞ւ, որովհետև եթե մենք այս անգամ էլեկտրաէներգիայի գինը պիտի բարձրացնենք որոշակի իքս դրամով, ապա մենք վաղը պարտադրված կլինենք նորից բարձրացնելու որոշակի դրամով, մի քանի տարի հետո նորից պարտադրված կլինենք բարձացնելու և այսպես շարունակ»:
Հիդրոէներգետիկան, ըստ Հ. Հակոբյանի, մեկ անգամ է ներդրում պահանջում, իսկ ջրի օգտագործումը առանձնապես մեծ նյութական ծախսեր չի պահանջում: Նա գտնում է, որ մեր ունեցած ջուրը մենք պետք է օգտագործենք և ունենք դրա հնարավորությունը: «Արաքսի հիդրոէլեկտրակայանը, Դեբեդ գետի ռեսուրսը, Աղստևի և Արփա գետի ջրերը, ինչպես նաև Որոտանի ՀԷԿ-երի կասկադը անհրաժեշտ է օգտագործել որպես էներգոռեսուրսի աղբյուր: Այս բոլոր գետերով մենք կլուծենք մեր բոլոր խնդիրները»,-հավաստիացրեց Հակոբյանը, ընդգծելով, որ մեր սեփական էներգիայի գինը ուրիշի կամքով կամ պարտադրանքով մեր երկրում երբեք չի բարձրանա:
Ինչ վերաբերվում է աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացմանը, վերջինս ասաց, որ հուլիսի 1-ից կբարձրանա պետական բոլոր աշխատողների նվազագույն աշխատավարձերը, որը հասարակության 1 տոկոսն է, իսկ մնացած խավի աշխատավարձերը կբարձրանան 2014 թվ հունվարի 1-ին: «Հասարակության տարբեր շերտերին աշխատավարձերի բարձրացման մոտեցումը տարբեր է»,-նշեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ