ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պարոն Սերժ Սարգսյան, Ձեզ ենք դիմում

Պարոն Սերժ Սարգսյան, Ձեզ ենք դիմում
24.07.2009 | 00:00

ԿԱՐՃ_ԿՈՆԿՐԵՏ
Մարդու իրավունքների գրասենյակը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին` «համապատասխան բժշկական զննություն կազմակերպել և, «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման վերաբերյալ մտավախությունը հաստատվելու դեպքում, միջոցներ ձեռնարկել նրա առողջական վիճակը բարելավելու նպատակով»:
Փորձեցինք ճշտել, թե ինչ է պատասխանել արդարադատության նախարարությունն օմբուդսմենին:
Նախ` պարզեցինք, որ օմբուդսմենի գրասենյակի նամակը, որպես փաստաթուղթ, դեռ չի հասել արդարադատության նախարարություն, և ապա` այն մի քիչ ուշացած է, որովհետև դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արման Բաբաջանյանը գտնվում է բժշկական լուրջ հսկողության ներքո. հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը դիմել է առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` Արմանի նկատմամբ մանրազնին հետազոտություն իրականացնելու և հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Արմանը հետազոտվել է «Յամմերի» միջոցով, պարզվել է, որ նրա գլխում գտնվող ուռուցքատիպ գոյացությունը շատ արագ է աճում: Նրան առաջարկվել է համապատասխան վիրահատություն Հայաստանում, սակայն Արմանը, ինչպես տեղեկացրեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, չի համաձայնել. «Նա գտնվում է բժիշկների մշտական ուշադրության կենտրոնում, նրան այցելում են անհրաժեշտ բժշկական բրիգադներ, մենք անում ենք ամեն ինչ»,- տեղեկացրեց արդարադատության նախարարը:
Հարցին` կազատվի՞ նա «վաղաժամկետ» (Արմանին մնացել է 45 օր, նա ազատ կարձակվի սեպտեմբերի 16-ին), Գևորգ Դանիելյանը, նախ, տեղեկացրեց, որ Արմանը մինչ այս նամակով դիմել էր վաղաժամկետ պայմանական ազատման հանձնաժողովին, որպեսզի իր հարցն այնտեղ չլսվի։ «Չնայած այդ հանգամանքին, հանձնաժողովը կարող է նրան ազատ արձակել` հաշվի չառնելով այդ հանգամանքը, որովհետև Արմանի դիմումն իրավական ուժ չունի, և հետո` հանձնաժողովն անկախ մարմին է, և ինքն է որոշում կայացնողը»,- ասաց արդարադատության նախարարը:
Բոլորիս է հասկանալի, որ առանց այն էլ Արմանին անչափ երկար պահեցին մեկուսարաններում ու` շատ անիմաստ: Բոլորիս է հայտնի, որ էս երկրում անկախ, ինքնուրույն հանձնաժողովի մասին խոսք լինել չի կարող, և պետք է կայացվի քաղաքական, իսկ այս դեպքում` հույժ օպերատիվ, անչափ ուշացած հումանիստական (իրականում` օրինական) որոշում, և Արմանն ազատ արձակվի շտապ բուժման համար:
Բոլորիս է հայտնի, որ էս երկրում մեկ մարդ է որոշում կայացնում, և դիմելով էդ մարդուն` պահանջում, նաև խնդրում ենք` կատարեք այդ ուշացած քայլը, մի՛ ուշացրեք, բոլորս սպասում ենք:
Այսօր վերջին օրն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ