«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չի կարող մարդը լինել բարձրագույն արժեք, քանի դեռ ինքնիշխանությունը հավուր պատշաճի չի պաշտպանվում ներքին և արտաքին հարթությամբ

Չի կարող մարդը լինել բարձրագույն արժեք, քանի դեռ ինքնիշխանությունը հավուր պատշաճի չի պաշտպանվում ներքին և արտաքին հարթությամբ
15.07.2024 | 07:45

Ինքնիշխանության սպառնալիքը միայն արտաքին զինված հարձակումը չէ, ավելին՝ դա մեր օրերում սոսկ իրական սպառնալիքը քողարկելու համար է։

Մինչև զենքին դիմելը, երկրի ողջ արժեհամակարգը տոտալ թիրախավորվում է հսկայական ֆինանսական միջոցներով սնվող

ՀԿ-ների, ոչ ավանդական կրոնական կառույցների և տարաբնույթ այլ լրատվության աղբյուրների կողմից, որոնք պատրաստ են ատամներով պահել իրենց դիրքերը և որոնք ոչ միայն երբեք թույլ չեն տա արգելել օտարերկրյա ֆինասավորումը, այլև իրենց պարզապես անվանել օտարերկրյա գործակալներ։ Այս համակարգն անվրեպ է աշխատում, դեռ ձախողումներ չեն արձանագրվել։

Արդյունքում մի քանի տարվա ընթացքում պետարազմն ավարտվում է հենց երկրի ներսում, ոմանք անգամ անհարմար են զգում խոսել ազգային ինքնության, ընտանեկան արժեքներից ու հավատքից, մարդկային արժանապատվությունից, քանզի դրանք ուղղակի հռչակվում են քարանձավային կարծրատիպեր։

Չի կարող մարդը լինել բարձրագույն արժեք, քանի դեռ ինքնիշխանությունը հավուր պատշաճի չի պաշտպանվում ներքին և արտաքին հարթությամբ. ԽՆԴՐԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԽԹԱՆԸ, ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ։

ՈՒղիղ 15 տարի առաջ խորհրդարան ներկայացրեցի ընդամենը ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը նախատեսող օրինագիծ, հընթացս հիմնավորում էի, որ անգամ ՀԿ-ների շարքային անդամները տեղյակ չեն, թե ինչ ֆինանսական միջոցների է տիրապետում իրենց ՀԿ-ն։

Ոչ միայն օրինագիծը չանցավ, այլև հանդիպեցի այնպիսի խորքային հակադարձումների, որ չէի հանդիպել ու այդպես էլ չհանդիպեցի որևէ այլ օրինագծի պարագայում, անգամ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներում:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ