ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Արագ ոգևորվող ու արագ հիասթափվող ժողովուրդ

Արագ ոգևորվող ու արագ հիասթափվող ժողովուրդ
22.05.2024 | 12:17

Մեր ժողովուրդը սիրում է շատ արագ հերոսներ ստեղծել, շատ արագ հերոսներ սարքել, շատ արագ ոգևորվել ու միաժամանակ շատ արագ հիասթափվել:

Դեպքերին, իրավիճակներին արագ, գերզգայական, հապճեպ արձագանքելն ու կարծիք կազմելը և կարծիք փոխելը նույնպես բնորոշ ու սովորական երևույթ է՝ արդեն կարծես օրինաչափ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ