ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Եթե կարծում եք` Հայաստանը կարող է կործանվել, իսկ ձեզ ոչինչ չի պատահի, ուրեմն դուք կամ ծայրահեղ ապուշ եք, կամ ՔՊ-ական

Եթե կարծում եք`  Հայաստանը կարող է կործանվել, իսկ ձեզ ոչինչ չի պատահի, ուրեմն դուք կամ ծայրահեղ ապուշ եք, կամ ՔՊ-ական
28.03.2024 | 21:48

նիկոլը «կպավ» գիտնականներին, դասախոսներին, բուհերին: ՁԱՅՆ ՀԱՆՈՂ ՉԵՂԱՎ: Այնպես, թեթևակի քրթմնջոց:

նիկոլը «կպավ» ուսանողներին:

Էլի ձեն-ծպտուն չեղավ:

նիկոլը «կպավ» խայտառակ կապիտուլյացիայից հետո իրեն ամենից շատ ձայն տվող գյուղերին, բնակավայրերին (Վարդենիս, Մարտունի, Ոսկեպար և այլն):

Չի կարելի ասել, թե՝ ՁԱՅՆ ՀԱՆՈՂ ՉԵՂԱՎ: ԵՂԱՎ, ՈՒ ԴԵՌ ՀԱՆՈՒՄ ԵՆ, բայց դե՝ դա էլ այն չէ...

Կամ դեռ այն չէ:

նիկոլը «եկել» է գրողների ու նկարիչների ետևից, իրենց ստեղծագործական միությունների շենքերն էլ է ուզում ձեռքներից առնել: Այն գրողների ու այն նկարիչների ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (խոսքը առանձին գրողների ու առանձին նկարիչների մասին չէ), որոնք անիմաստ տեղն են կրում «Հայ» և «Հայաստանի» բառերն իրենց միությունների անվանումներից առաջ, որովհետև էս 6 տարվա մեջ ինչ եղել-չի եղել, ԻՐԵՆՔ ՁԱՅՆ ՉԵՆ ՀԱՆԵԼ: Ավելին, գնացել և հուզաթաթավ սեղմել են դավաճանական իշխանությունների ձեռքը, հավեսով նկարվել նրանց հետ...

Եթե դուք կարծում եք, թե նիկոլը չի գալու ձեր իսկ ետևից, եթե կարծում եք, թե Հայաստանը կարող է կործանվել, իսկ ձեզ ոչինչ չի պատահի, ուրեմն դուք կամ ծայրահեղ ապուշ եք, կամ ՔՊ-ական:

նիկոլը ԳԱԼՈՒ Է ԲՈԼՈՐԻԴ ԵՏԵՎԻՑ, մեկիցդ տունն է խլելու, մյուսից՝ կյանքը, երրորդից գործը, չորրորդից զավակին, հինգերորդից շենքը... ԲՈԼՈՐԻՑ՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ:

Բայց ոչինչ, դուք շարունակեք էշի կամ ուղտի ականջում քնած ձևանալ, շարունակեք հիմարագույն ինքնամխիթարանքներ մրմնջալ ու հանկարծ, ու հանկարծ քթներդ ձեր «կոմֆորտ զոնաներից» չհանեք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ