Որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում:
Առաջին հարցի պատասխանը պիտի տային պատմաբանները:
Չէ՛ , ես չեմ ասում, որ այդ ոլորտում հսկաներ չենք ունեցել:
Եղել է Հակոբ Մանանդյան, եղել է Նիկողայոս Ադոնց, բայց,օրինակ, դպրոցականդասագրքերն այս պատմաբանների տեքստերի վրա չէ, որ կառուցվում են:
Երկրորդ հարցի պատասխանը պիտի տային քաղաքական գործիչները: Բայց քաղաքական գործիչներ դարձան գավառական վաշխառուները, կամ քաղաքական գործիչները վեր ածվեցին գավառական վաշխառուների ու նրանց սկսեցին հետաքրքրել միայն իրենց դեպոզիտները:
Այսպես էլ ապրում ենք:
Հայաստանում Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը դարձել է ձեռքի ու ոտքի ցավերը բուժելու միջոց և այն շատ դեպքերում փաթաթում ու դնում ենք դոշակների տակ:
Բայց երևի Մատյանը պետք էր կարդալ, որպեսզի բուժվեր հոգին, որպեսզի ծանոթ լինեինք Աստծո ու մարդու հարաբերություների՝ Նարեկացու մեկնաբանությունների հետ:
Եկեղեցին ամեն գնով փորձում ենք վեր ածել թաղման բյուրոյի ու պիտի ասեմ, որ ստացվում է:
Շնորհավորում եմ:
Պասկալն ասել է, որ Քրիստոսի հոգևարքը հավերժ է՝ մի քնեք այդ ժամ:
Ամեն մի լռած անարդարությամբ՝ Եկեղեցին խաչում է Քրիստոսին, էլի:
Որտե՞ղ է Կաթողիկոսի խոսքը՝ 18 թվականի դավադիր հեղափոխության մասին, որտե՞ղ է Կարողիկոսի խոսքը՝ 20 թվականի ՝ Հայաստանի իշխանությունների հրահրած ռազմական գործողությունների մասին:
Եկեղեցին չի՞ զբաղվում քաղաքականությամբ:
Մոռացել էի:
Ինչու՞ հանկարծ Լենինականը դարձավ Գյումրի:
Իսկ կարո՞ղ է «Գյումրին» թուրքական «gümrük»-ից է, ինչը թարգմանաբար նշանակում ՝ մաքսատուն:
Ինչպե՞ս ստացվեց, որ ողջ Հայաստանը վեր ածվեց թուրքական մաքսատան, գործակալական մի մեծ պոլիգոնի:
Ինչպե՞ս ստացվեց, որ Զանգեզուրի միջանցքը դարձավ անընդունելի, իսկ Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի ու Արայիկ Հարությունյանի առկայությունը կառավարական շենքերում՝ ընդունելի:
Եվ վերջում. Հայաստանի հետ կապված թուրքական այս վերջնախաղի ճարտարապետը, որի հետևանքով թուրքական պետությունները՝ Կիպրոսի օկուպացումից հետո տարան իրենց երկրորդ հաղթանակը, Հաքան Ֆիդանն է:
Նկարը դնում եմ, որ գոնե դեմքով ճանաչենք:
Եվ վերջի վերջում՝ հավաքվում ենք բանակից բոլոր փախածներով ու բարձր բղավում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ