«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում հարցերը լուծում են հզորները

Ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում հարցերը լուծում են հզորները
03.09.2023 | 16:22

Օգոստոսի 2-ի հանրահավաքը մայրաքաղաքում համընդհանուր հայրենասիրական ալեկոծության և պաշարված Արցախին համերաշխության ուղերձներ հղելու համար էր: Կարո՞ղ են, արդյոք, նման միջոցառումներն օգտակար գործողության գործակից ունենալ: Դժվարանում եմ ասել, որ չսխալվեմ կամ դժգոհության չարժանանամ: Բայց նորություն ասած չեմ լինի, եթե ընդգծեմ, որ մեծ քաղաքականության մեջ նման հանրահավաքներին անդրադառնում են միայն, եթե դրանց քարոզչական կիրառման կարիքը կա: Իսկ իրականում, ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում, հարցերը լուծում են հզորները, ուժեղները և լուծում են միայն իրենց շահերին համահունչ: Փոքր պետությունների ու ժողովուրդների ճակատագիրն է սա, և Հայաստանն ու հայ ժողովուրդը նույնպես կիսելու են այդ ճակատագիրը:

Այս առումով, երկու օրից մի այդպիսի վճռորոշ իրադարձություն կա: Հանդիպում են մեր տարածաշրջանի երկու քաղաքական թելադրող դերակատարները՝ Պուտինը և Էրդողանը: Նրանց համաձայնությունից կամ անհամաձայնությունից է բխելու քաղաքական իրադարձությունների ընթացքը, որովհետև արդեն բավական երկար ժամանակ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե միաձուլվել են ռազմա-քաղաքական ոլորտներում, դրանք երկու պետություն են, բայց՝ մեկ ուժային կենտրոն: ՌԴ-ն էլ միակն է, որ ռազմական ներկայություն ունի Հայաստանում և Արցախում, Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին, միայն ռուս խաղաղապահներն են, որ ելք ու մուտք ունեն Արցախ, տնօրինում են Հայաստանի էներգետիկան և այլն, և այլն:

Պուտինը Էրդողանից բացատրություններ է պահանջելու: Մոտավորապես դրանք կունենան հետևյալ բովանդակությունը:

1. Ինչու՞ ուկրաինացի զինվորականներին ուղարկեցիր Կիև:

2. Ինչու՞ ես թեքվում դեպի մեր թշնամի Արևմուտք, չէ՞ որ մենք փրկեցինք քեզ 2016-ին:

3. Կարո՞ղ է հանկարծ մտքափոխվես և միանաս պատժամիջոցներին:

4. Ինչու՞ ես կազմել արևմտամետների կառավարություն, եթե ռուսական գազի հաբ ես ուզում դառնալ:

5. Ի վերջո, ինչու՞ ես առանց մեզ հետ խորհրդակցելու հայտարարում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին. Չգիտե՞ս՝ մի տեղ որ մտնում ենք, հետո աշխատում ենք դուրս չգալ:

6. Ինչպե՞ս կբացատրես Ուկրաինայում «Բայրաքթար»-ների գործարանի կառուցումը:

7. Ֆինլանդիան ինչու՞ է ստանում ՆԱՏՕ մտնելու թույլտվություն:

8. Քրդերին, հուսով եմ, չես մոռացել:

Եվ հետո կգնա մեծ ,,разборка,,՝ Արցախի համար ճակատագրական ելքով:

Խիստ մտահոգվածություն կա իմ մեջ՝ չլինի՞ թե հանկարծ թուրք-ադրբեջանական տանդեմը ուժային գործողությունների թույլտվություն ստանա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5097

Մեկնաբանություններ