Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ի պատասխան մեր թշնամիների մարդակեր որոշումների

Ի պատասխան մեր թշնամիների մարդակեր որոշումների
04.04.2023 | 22:18

«Աշխարհում տեղի են ունենում արագ փոփոխություններ, ինչը իր հերթին մշտապես պահանջում է համաշխարհային արենայի խաղացողներից մշտապես ընդունել որոշումներ տվյալ իրավիճակին համապատասխան։ Ոչ մի երկիր չի՛ կարող լինել այդ իրադարձությունների պասիվ հետևողը, իսկ ովքեր գնում են այդ ուղով, դատապարտված են փլուզման»։

Այս խոսքերը 2010 թվականի հունվարի 13-ին ՌԴ հայտնի МГИМО-ի ուսանողների, դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը։

Դեռ այն ժամանակ արդեն իսկ ակնհայտ էր, որ Թուրքիան որդեգրել է ծավալապաշտական մոտեցում և արդեն իսկ որոշում ունի ոտնձգություններ կատարել Մերձավոր Արևելքից մինչև Բալկաններ, Կովկասից մինչև Աֆրիկա։ Մի բան, ինչն այսօր մենք տեսնում ենք։

Իսկ մեր պատասխանը պետք է լինի ո՛չ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ, և մեր ազգային ռազմավարությունը պետք է ուղղված լինի մեր կենսատարածքի ձևավորմանը, մեր ռազմավարական խորության կազմավորմանը և մեր հասարակության բարեկեցության ապահովմանը՝ ի պատասխան մեր թշնամիների մարդակեր որոշումների։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4457

Մեկնաբանություններ