ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կա­յե­նը սպա­նեց Ա­բե­լի՞ն, թե՞ ինքն ի­րեն

Կա­յե­նը սպա­նեց Ա­բե­լի՞ն, թե՞ ինքն ի­րեն
21.01.2020 | 00:16
Որ մար­դիկ մեռ­նում են, սպան­վում են, կամ ինք­նաս­պան­վում՝ մարդ­կու­թյան պատ­մու­թյան սկզ­բից էր հայտ­նի: Գու­ցե ի­րա­կան պատ­մու­թյու­նը, չհաշ­ված ար­գել­ված պտու­ղը, սպա­նու­թյու­նից է սկս­վել՝ Կա­յե­նը սպա­նեց Ա­բե­լին: Ես չգի­տեմ՝ պատ­մու­թյու­նը, որ պա­հել է ա­ռա­ջին մար­դաս­պա­նի ա­նու­նը, պա­հե՞լ է ա­ռա­ջին ինք­նաս­պա­նի ա­նու­նը: Ե­թե ա­յո՝ ո՞վ էր: Ին­չու՞ էր ձեռք բարձ­րաց­նում Աստ­ծո տված կյան­քի վրա: Աստ­ծո՞, թե՞ իր կամ­քով: Ի վեր­ջո՝ քա­ղա­քակր­թու­թյան պատ­մու­թյու­նը պտտ­վում է ծնն­դյան ու մահ­վան շուրջ, ո­րի մի­ջա­կայ­քում մար­դիկ ապ­րում են: Մա­հը նույն­պի­սի ան­խու­սա­փե­լիու­թյուն է, որ­քան ծնուն­դը, երբ հան­դի­պում են եր­կու­սը:
…Երևա­նում իր տա­նը մե­ռած հայտ­նա­բեր­վեց ԱԱԾ նախ­կին պետ Գեոր­գի Կու­տո­յա­նը: Ան­ցած շա­բաթ բա­զում վար­կած­ներ ու տե­սա­կետ­ներ են շր­ջա­նառ­վել, ա­նի­մաստ է վե­րա­շա­րադ­րել: Ա­ռեղծ­վա­ծա­յին մահ­վան մեջ վեր­ջին խոս­քը պի­տի ա­սեն ի­րա­վա­պահ­նե­րը: Դառ­նանք մեզ: Մեր ըն­կա­լում­նե­րին: Հա­մար­ժե՞ք էին ի­րա­կա­նու­թյա­նը: Ի­ցիվ թե: Մա­հա­ցել էր ե­րի­տա­սարդ մարդ, որբ թող­նե­լով միակ որ­դուն: Ոչ ոք նրա մա­հը չէր ար­ձա­նագ­րի, ե­թե ԱԱԾ տնօ­րեն ե­ղած չլի­ներ: Ե­թե մահ­վա­նը քա­ղա­քա­կան են­թա­տեքստ չվե­րագր­վեր: ՈՒ այս կե­տում ստիպ­ված ենք ըն­դու­նել, որ ե­ղել ու մնում ենք …ան­մարդ­կա­յին՝ հան­գու­ցյալ­նե­րի ու ող­ջե­րի նկատ­մամբ: Բո­լորս բևե­ռաց­ված ենք, փոխ­վել կամ ան­հե­տա­ցել են պատ­շա­ճու­թյան ու օ­րի­նա­վո­րու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րը, վե­րա­ցել են ինք­նա­կար­գա­վո­րիչ տա­բու­նե­րը ու ինչ ե­րեկ մեզ թույլ չէինք տա, այ­սօր ինք­նադրսևոր­վում ենք սրտ­ներս ու­զա­ծի չափ, ու՝ ա­վե­լի: Գեոր­գի Կու­տո­յա­նի մա­հը ա­ռիթ էր, որ պոռթ­կար հա­սա­րա­կու­թյան մեջ կու­տակ­ված չա­րու­թյու­նը, ե­թե լրատ­վա­մի­ջոց­նե­րը ի­րենց ո­րո­շա­կի պատ­շա­ճու­թյան սահ­ման­նե­րում էին պա­հում՝ մի քա­նի բա­ցա­ռու­թյուն­նե­րով, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում «խրախ­ճանք էր ժան­տախ­տի ժա­մին»: Մար­դիկ, որ ինք­նար­տա­հայտ­ման այլ տար­բե­րակ­ներ չեն գտ­նում, տզ­րու­կի պես կառ­չում են սկան­դալ­նե­րին ու տար­բեր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, որ հայտ­նի դառ­նան: Խոս­քը ֆեյ­քե­րի մա­սին չէ: Կու­տո­յա­նի տան ա­ռաջ ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի ար­ցունք­նե­րը բնա­կան ու մարդ­կա­յին ար­ձա­գանք էին: Անբ­նա­կանն ու ան­մարդ­կա­յի­նը նրա վշ­տի ար­ձա­գանք­ներն էին՝ ո՞վ է լի­նե­լու հա­ջորդ զո­հը մո­տիվ­նե­րով: ՈՒ այդ ստա­տու­սի հե­ղի­նա­կը ոս­տի­կան է: Այ­սինքն՝ մարդ, որ պի­տի մարդ­կանց պաշտ­պա­նի: Իս­կա­պես հե­ռու չենք կա­նի­բա­լիզ­մից, երբ ա­ռանց պատ­ճա­ռի ու ի­մաս­տի վեն­դե­տան բնա­կա­լել է ո­մանց ու­ղե­ղում ու գոր­ծո­ղու­թյան ա­ռանցք է դառ­նում:
Հա­սա­րա­կու­թյա­նը չես զար­մաց­նի սպա­նու­թյուն­նե­րով ու ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րով. օր­վա լրա­հո­սում ան­պայ­ման գտն­վում է մե­կը, որ ցած է նետ­վում կամր­ջից կամ խեղ­դում է իր ե­րե­խա­յին, դա­նա­կա­հա­րում հո­րը, մո­րը, կնո­ջը, եղ­բո­րը, քրո­ջը… Ավ­տով­թա­րի զոհ դառ­նում: Սա սար­սա­փե­լի վի­ճա­կագ­րու­թյուն է, որ ըն­կա­լում ենք իբրև լրա­հոս ու անց­նում մեր գոր­ծե­րին: Միայն քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում մա­հերն են դառ­նում հա­սա­րա­կու­թյան հե­տաք­րք­րու­թյան թե­մա՝ սա դեգ­րա­դա­ցիա­յի ախ­տա­նիշ է: Մար­դը չի արժևոր­վում իր պաշ­տո­նով, մար­դը ինք­նու­թյամբ է արժևոր­վում, բայց դա հաս­կա­նա­լու հա­մար ինք­նու­թյուն ու­նե­նալ է պետք: Մենք կորց­րել ենք մեր նույ­նա­կա­նաց­ման չա­փա­նիշ­նե­րը: Իսկ ու­նե­ցե՞լ ենք:
Այս օ­րե­րին հի­շե­ցին վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում բո­լոր սպան­ված­նե­րին ու ինք­նաս­պան­նե­րին՝ դար­ձյալ շաղ­կա­պե­լով քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Խոր­խո­ռու­նուց՝ Հայկ Հա­րու­թյու­նյան: Բայց՝ եզ­րա­կաց­նե­լու հա­մար, որ բո­լոր սպա­նու­թյուն­ներն էլ չեն բա­ցա­հայտ­վում, ա­ռա­վել ևս՝ ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րը: Հան­գս­տու­թյուն բո­լո­րի հո­գի­նե­րին: Ոչ ոք չի ու­զում պատ­ճառ­նե­րը պար­զել: Իս­կա­պես՝ ին­չու՞ Կա­յե­նը սպա­նեց Ա­բե­լին: Միայն նա­խան­ձի՞ց: ՈՒ սպա­նե­լով Ա­բե­լին, Կա­յե­նը ինքն ի­րեն չս­պա­նե՞ց: Իր ան­մահ հո­գին ու մար­դուն իր մեջ: Ի­րա­վա­պահ­նե­րը փոր­ձաքն­նու­թյուն­նե­րից հե­տո կպար­զեն Գեոր­գի Կու­տո­յա­նի մահ­վան պատ­ճա­ռը, բայց մեր մեջ մար­դուն սպա­նե­լու մեր հա­կու­մը կմ­նա չախ­տո­րոշ­ված ու չս­պան­ված:
Իսկ ընդ­հան­րա­պես ար­ժի մտա­ծել նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի պահ­պա­նու­թյան մա­սին, ոչ միայն նա­խա­գա­հի մա­կար­դա­կով: Ակն­հայտ է, որ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը այ­սօր, ինչ­պես միշտ, պատ­րաստ չէ քա­ղա­քա­կան սպա­նու­թյուն­նե­րի ու ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի մար­տահ­րա­վե­րին։
Հենց այդ ան­պատ­րաս­տու­թյունն էլ դա­տարկ տա­րածք է բա­ցում պո­ռո­տա­խոս­նե­րի ու զազ­րա­միտ­նե­րի հա­մար, որ այ­լան­դա­կու­թյու­նը դարձ­նում են կեն­ցաղ: Պրի­մի­տի­վիզ­մը դառ­նում է գե­րիշ­խող ու նույ­նիսկ իշ­խող: Գեոր­գի Կու­տո­յա­նի մահ­վա­նը պաշ­տո­նյա­նե­րի ա­ռա­ջին ար­ձա­գանք­նե­րը ա­պա­ցույց են աս­վա­ծին: Օ­րի­նա­չա­փու­թյուն է դառ­նում, որ վար­չա­պե­տը հարկ չի հա­մա­րում ար­ձա­գան­քել ոչ միայն ծնն­դյան օ­րե­րին, այլև՝ մա­հը ցա­վակ­ցել, ե­թե խոս­քը նախ­կին պաշ­տո­նյա­նե­րին է վե­րա­բե­րում: ՈՒ դա սխալ օ­րի­նա­չա­փու­թյուն է: Սխալ ու չար­դա­րաց­ված:
Ինչ­պես սխալ օ­րի­նա­չա­փու­թյուն է, որ բո­լոր «նախ­կին­նե­րը» պո­տեն­ցիալ հան­ցա­գործ­ներ են՝ բա­ցա­հայտ­ված ու չբա­ցա­հայտ­ված: Մար­դիկ մե­ղա­վոր չեն, որ ծն­վել են, ապ­րել ու աշ­խա­տել այս կամ այն իշ­խա­նու­թյան օ­րոք: Ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը վե­րած­վել է մե­ղա­վո­րու­թյան կան­խա­վար­կա­ծի: Ա­յո, ո­մանք կոտր­վել են, ո­մանք՝ դի­մադ­րել, ո­մանք՝ դի­մա­ցել: Կյանք է, ո՞վ է դրախտ խոս­տա­ցել:
Սխալ օ­րի­նա­չա­փու­թյուն է, որ չա­րու­թյու­նը ծա­վալ­վում ու ո­տա­տակ է տա­լիս մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը: Որ Կա­յե­նը շա­րու­նա­կում է սպա­նել Ա­բե­լին:
Իսկ ընդ­հան­րա­պես՝ Գեոր­գի Կու­տո­յա­նի մա­հը՝ սպա­նու­թյուն, թե ինք­նաս­պա­նու­թյուն, բա­զում բաց հար­ցեր է թող­նում, որ նրա մահ­վան պատ­ճա­ռը կամ մահ­վան հան­գա­մանք­նե­րը պար­զե­լով, չեն պա­տաս­խան­վե­լու: Նա, այ­նուա­մե­նայ­նիվ, ԱԱԾ տնօ­րեն է ե­ղել ՊՊԾ գն­դի գրավ­ման ժա­մա­նակ, ու փաս­տո­րեն չի կա­րո­ղա­ցել կան­խել այդ ո­ճի­րը: 2011-2014-ին՝ ՀՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով ստեղծ­ված Կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի խոր­հր­դին ա­ռըն­թեր հա­կա­կո­ռուպ­ցիոն ռազ­մա­վա­րու­թյան մո­նի­տո­րին­գի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ: Այ­սինքն ինչ-ինչ, իր կարճ կյան­քում մեծ գաղտ­նիք­նե­րի տե­ղյակ ե­ղել է ի պաշ­տո­նե, որ ի վեր­ջո ա­վարտ­վե­ցին կրա­կո­ցով:
Իսկ այս ըն­թաց­քում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի աշ­խա­տա­կար­գա­յին նիս­տում գաղտ­նի քվեար­կու­թյամբ ՍԴ փոխ­նա­խա­գահ ըն­տր­վեց Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նը՝ ստա­նա­լով նիս­տին մաս­նակ­ցած 8 դա­տա­վո­րի քվե­նե­րը: ՈՒ դա պաշտ­պա­նա­կան քայլ է: ՍԴ փոխ­նա­խա­գա­հի կար­գա­վի­ճա­կը սահ­ման­ված է 2015-ին ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րու­թյամբ: Բայց՝ մինչև հի­մա ՍԴ-ն չէր կա­տա­րում Սահ­մա­նադ­րու­թյան պա­հան­ջը, կա­տա­րեց հուն­վա­րի 17-ին, երբ հայտ­նի է ՍԴ նա­խա­գա­հի դեմ հա­րուց­ված քր­գոր­ծի մա­սին, ու չի բա­ցառ­վում, որ Հրայր Թով­մա­սյա­նը ստիպ­ված կլի­նի դա­դա­րեց­նել պաշ­տո­նա­վա­րու­մը: Նաև՝ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նը ստա­ցել է «Ազ­գա­յին Հա­կա­կո­ռուպ­ցիոն Խոր­հուրդ» հիմ­նադ­րա­մի գրու­թյու­նը, ո­րով ա­ռա­ջարկ­վում է քրեա­դա­տա­վա­րա­կան կար­գով քն­նու­թյան առ­նել ՍԴ դա­տա­վոր­նե­րին վաղ կեն­սա­թո­շա­կի ու­ղար­կե­լու օ­րեն­քի ըն­դուն­մանն առ­նչ­վող հան­գա­մանք­նե­րը: Օ­րի­նակ՝ չկա՞ հան­ցա­գոր­ծու­թյուն: Կամ՝ փաս­տա­թուղթն ա­նօ­րի­նա­կան չէ՞, խախտ­ված չե՞ն ՀՀ օ­րեն­սդ­րու­թյամբ նա­խա­տես­ված կարևո­րա­գույն ըն­թա­ցա­կար­գե­րը: Քվեար­կու­թյան կար­գը: Աժ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ՍԴ-ի շուրջ ի­րա­վի­ճա­կի հան­գու­ցա­լուծ­ման հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րից մե­կը հա­մա­րեց սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը: ԱԺ փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի կար­ծի­քով՝ այս փու­լում Սահ­մա­նադ­րու­թյան մեջ կտ­րուկ փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին խոսք չկա: ՀԱԿ-ը հա­մոզ­ված է, որ պետք է վե­րա­կանգ­նել կի­սա­նա­խա­գա­հա­կան մո­դե­լը։ Պատ­րա՞ստ է իշ­խա­նու­թյու­նը կա­ռա­վար­ման ձևի փո­փո­խու­թյան: Տրա­մա­բա­նո­րեն՝ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ պետք է դի­տարկ­վի կա­ռա­վար­ման մո­դե­լի փո­փո­խու­թյան հար­ցը։ Խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման Հա­յաս­տա­նը պատ­րաստ չէր՝ դա վկա­յե­ցին թե 2017-ի, թե 2018-ի հեր­թա­կան ու ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը: Եր­կու դեպ­քում էլ ստեղծ­վեց միա­կու­սակ­ցա­կան կա­ռա­վա­րում: Հետևանք­նե­րը հայտ­նի են: ՔՊ-ին բնավ պետք չէ իր գեր­լե­գի­տի­մու­թյու­նը, կա­ռա­վար­ման շատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ տար­բե­րակ կլի­ներ, թե ՔՊ-ն ստա­նար 30-35 տո­կոս ու կոա­լի­ցիա կազ­մեր: Կի­սա­նա­խա­գա­հա­կան կամ ու­ժեղ նա­խա­գա­հա­կան մո­դե­լին վե­րա­դառ­նա­լը Հա­յաս­տա­նի հա­մար շատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ կլի­նի, ե­թե ա­պա­հով­վեն ա­զատ, ար­դար ընտ­րու­թյուն­ներ: Նախ­կին Սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րը ա­մե­նա­ծանր վի­ճակ­նե­րում ա­պա­հո­վել են երկ­րի կա­ռա­վա­րե­լիու­թյու­նը, այս Սահ­մա­նադ­րու­թյու­նը ար­գե­լա­կում է զար­գա­ցու­մը: Ա­ռա­վել ևս, որ 2015-ի սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն խիստ չա­փա­զանց­ված է օ­րի­նա­կան հա­մա­րե­լը:
Չեն կա­րող սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը լի­նել հատ­վա­ծա­կան, ա­սենք, սու­պեր­վար­չա­պե­տու­թյու­նը վե­րաց­նե­լու ու վար­չա­պե­տի ի­րա­վա­սու­թյուն­նե­րը նա­խա­գա­հի ու խոր­հր­դա­րա­նի միջև բաշ­խե­լու տար­բե­րա­կով: Որևէ դեպ­քում Սահ­մա­նադ­րու­թյուն փո­խե­լը երկ­րի կյան­քում շոկ է, ո­րին հետևում են մյուս օ­րենք­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նեց­ման տա­րի­ներ, այ­սինքն՝ ստեղծ­վում է կի­սա­կա­ռա­վա­րե­լիու­թյան վի­ճակ, երբ օ­րենք­ներ չկան կամ փո­փո­խու­թյան մեջ են: Մենք ա­ռանց այդ էլ 10 տա­րին մեկ Սահ­մա­նադ­րու­թյուն ենք փո­խել: Փո­խե­լիս՝ կես քայ­լե­րի փո­խա­րեն անհ­րա­ժեշտ են ի­մաս­տա­վոր­ված ու նպա­տա­կա­յին քայ­լեր՝ ար­դյունք­նե­րի նա­խա­պես հս­տակ ըն­կա­լու­մով: 21-րդ դա­րի եր­րորդ տաս­նա­մյա­կում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պետք է ու­նե­նա գլո­բա­լաց­ված աշ­խար­հի հետ հա­մա­հունչ զար­գա­ցում ա­պա­հո­վող կա­ռա­վար­ման մո­դել, որ­տեղ պաշ­տո­նյա­նե­րի փո­փո­խու­թյու­նը չի կա­րո­ղա­նա խան­գա­րել պե­տու­թյա­նը: Հա­մե­նայն դեպս, վար­չա­պե­տի ո­րոշ­մամբ սկս­վել է Սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ստեղծ­ման գոր­ծըն­թա­ցը: Հանձ­նա­ժո­ղո­վը կազմ­ված կլի­նի 15 հիմ­նա­կան ան­դա­մից, ի պաշ­տո­նե ընդգրկվել են ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը, ՄԻԵԴ-ում Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը, օմ­բուդս­մե­նը, դա­տա­վոր­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վը 1 թեկ­նա­ծու պետք է ներ­կա­յաց­նի, կլի­նեն 6 ի­րա­վա­բան գիտ­նա­կան­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 2 ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, մե­կա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ էլ՝ ԱԺ խմ­բակ­ցու­թյուն­նե­րից: Հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մում որ­պես լրա­ցու­ցիչ ան­դամ՝ խոր­հր­դակ­ցա­կան ձայ­նի ի­րա­վուն­քով, ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի ներ­կա­յաց­մամբ կա­րող են աշ­խա­տել մի­ջազ­գա­յին 2 փոր­ձա­գետ: Միան­շա­նակ է, որ քն­նարկ­ման ա­ռանց­քը լի­նե­լու է նա­խա­գա­հա­կան, խոր­հր­դա­րա­նա­կան, կի­սա­նա­խա­գա­հա­կան կա­ռա­վար­ման 3 մո­դել­նե­րից մե­կի ընտ­րու­թյու­նը: Բայց միան­շա­նակ չէ, որ մենք ար­դեն ան­կա­խու­թյան բա­վա­րար փորձ ու­նենք, որ կա­րո­ղա­նանք ընտ­րու­թյուն կա­տա­րել հա­նուն պե­տու­թյան ու պե­տա­կա­նու­թյան՝ հեր­թա­կան սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյու­նը չհար­մա­րեց­նե­լով հեր­թա­կան իշ­խա­նու­թյան վե­րար­տադ­րու­թյա­նը: ՈՒ սա ար­դեն բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րի ու ամ­բողջ հա­սա­րա­կու­թյան գործն է՝ գի­տա­կից ընտ­րու­թյան ու ա­պա­գա­յի զար­գա­ցում­նե­րի ճիշտ ըն­թաց­քի հա­մար:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Շա­բաթ­վա գլ­խա­վոր տն­տե­սա­կան գրգ­ռի­չը տե­ղե­կու­թյունն էր գա­զի թան­կաց­ման մա­սին: Կա­ռա­վա­րու­թյու­նը բա­նակ­ցում է գա­զի գնա­գո­յաց­ման 10-ա­մյա կան­խա­տե­սե­լի մե­խա­նիզ­մի հա­մար, հայ­տա­րա­րել է Հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Գա­րե­գին Բաղ­րա­մյա­նը: Նա ճշ­տել է, որ մինչև ապ­րի­լի 1-ը հայտ չի ներ­կա­յաց­վի՝ «Գազպ­րոմ Ար­մե­նիան» կս­պա­սի բա­նակ­ցու­թյան ա­վար­տին: «Գազպ­րոմ Ար­մե­նիան» 2018-ին հայ­տա­րա­րել էր, որ չի կա­րող եր­կար փոխ­հա­տու­ցել 1 տա­րի ա­ռաջ սահ­մա­նին գնի 15 դո­լար բարձ­րա­ցու­մը: Գա­զի գի­նը հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ցու­ցիչն է: Մտ­րա­կի ու քաղց­րաբ­լի­թի ի­րա­կան գի­նը, ո­րով Մոսկ­վան ար­տա­հայ­տում է բուն վե­րա­բեր­մուն­քը իշ­խա­նու­թյա­նը, բայց վճա­րում է ժո­ղո­վուր­դը: Ո­րով­հետև իշ­խա­նու­թյու­նը պատ­րաստ չէ տն­տե­սա­կան ինք­նիշ­խա­նու­թյան հա­մար քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի: Ար­տա­քին քա­ղա­քա­կան, որ կդի­վեր­սի­ֆի­կաց­նեն տն­տե­սու­թյու­նը: Դա գա­զի գնի բարձ­րաց­ման ոչ թե հետևան­քը, այլ պատ­ճառն է: Կամ՝ հա­վա­տար­մու­թյուն օ­տա­րի շա­հին:
Դիտվել է՝ 4052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ