Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Սրանք ծաղիկներն են, բերքահավաքը՝ խորհրդարանական ընտրություննեում

Սրանք ծաղիկներն են, բերքահավաքը՝ խորհրդարանական ընտրություննեում
18.04.2016 | 10:56

Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին մի քանի մարզերում: 18-ին առավոտյան հաղորդվեց, որ նախնական արդյունքներով՝ Հրազդանում քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը։ Նա ստացել է 12 510 քվե, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանը՝ 10 267 ձայն։ «Հայկական վերածնունդի» թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն։
Թալինում, նախնական արդյունքներով, հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը՝ ստանալով 1.993 քվե։ ՀՅԴ թեկնածու Տիգրան Հարությունյանը ստացել է 1.036 քվե։ «Հայկական վերածնունդի» թեկնածու Գուրգեն Գրիգորյանը՝ 168 քվե։
Նախնական տվյալներով՝ Սպիտակում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը՝ ստանալով 4.463 քվե։ Նրա մրցակից՝ ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը ստացել է 2.933 ձայն։
Մյուս ընտրությունների արդյունքների վերաբերյալ նույնպես կասկածներ չունենաք՝ հաղթելու է ՀՀԿ-ն: Այսինքն՝ կայացել են հերթական, դասական սխեմայով, արդար, ազատ ժողովրդավարական ընտրությունները, որոնք օրինաչափորեն հաղթանակ են բերել իշխող կուսակցությանը, որը համաժողովրդական ընտրություններում էր ստացել ժողովրդի քվեն: Քանի՞ մարդ հավատաց, որ գրվածը վերաբերում է մերօրյա Հայաստանին: Քանի՞ մարդ է համախմբվել այս ընտրություններից առաջ իշխանության թեկնածուների կողքին: Քանի՞սն են հետո համախմբվելու: Ընտրակաշառքը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, Հայաստանում կիրառվում է մեծ հաջողությամբ և նորանոր հաջողությունների է հասնում տարեցտարի: Թե տվողների, թե ստացողների թվի աճը և գումարի չափը վկայում են, որ Հայաստանը նոր տեխնոլոգիաների ներդրման ասպարեզում առաջատար է նաև այս բնագծում: Առաջ, դեպի առաջավոր դիրքեր, առջևում խորհրդարանական ընտրություններն են և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների բուն գործունեության բուն ժամանակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ իմացանք նաև, որ ՀՀ քաղաքացիները ազատ են տեղաշարժվելու ու կարող են այցելել ցանկացած քաղաք ցանկացած պահի, ցանկացած տեղափոխադրամիջոցով՝ «դա կլինի Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուս, թե այլ մեքենա»։ Արմեն Աշոտյանն ասաց: Գործ չունենալով՝ նա հիմա մեկնաբանում է ՀՀ քաղաքացիների իրավունքները: Նա նաև հաստատեց, որ «Դրսից եկած ոչ մի մարդու հետ կապված չկա քվեարկության ահազանգ, որը կփաստեր, որ Երեւանից, Արտաշատից կամ որեւէ այլ տեղից ժամանած մարդիկ քվեարկել հրազդանցիների փոխարեն»։ Իհարկե, կիրակին նրանք նվիրել էին Հրազդանում ծաղիկներ քաղելուն, որ քաղաքապետ դառնալու դեպքում պիտի տնկեր «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու անդամ Արթուր Միսակյանը:

Դիտվել է՝ 1052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ