ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վատիկան՝ Թուրքիան ու Ադրբեջանն ընդդեմ քրիստոնյա Ղարաբաղի

Վատիկան՝ Թուրքիան ու Ադրբեջանն ընդդեմ քրիստոնյա Ղարաբաղի
04.04.2016 | 01:53

«Կռիվներ Լեռնային Ղարաբաղի սահմանին: Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը»՝ իրավիճակը մեկնաբանում է AsiaNews-ը (Հռոմ): Տագնապալի լուրեր են ստացվում Կովկասից: Անսովոր ինտենսիվ մարտական գործողություններ են սկսվել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և ձեռնպահ մնալ բռնություններից՝ խուսափելու համար քաղաքացիական բնակչության շրջանում նոր զոհերից: Պաշտոնական աղբյուրները Երևանում չեն բացառում, որ 1994-ից այս աննախադեպ հարձակման հետևում Թուրքիան է, որ բացահայտ պաշտպանում է մուսուլմանական Ադրբեջանին ընդդեմ քրիստոնյա Ղարաբաղի, որպեսաի հարուցի անկարգություններ Ռուսաստանի ծայրամասում և Մոսկվայի համար չափազանց կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում: Նույն աղբյուրները մատնանշում են միջազգային հանրությանը: Նրա լռությունը Բաքվի կողմից զինադադարի յուրաքանչյուր խախտման դեպքում միայն «խրախուսում էր Ադրբեջանի անօրինականությունները»: Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բնակեցված է հայ քրիստոնյաներով: Ստալինը կամայականորեն անջատել էր տարածքը Հայաստանից և մտցրել Ադրբեջանի կազմի մեջ: Նավթով հարուստ Բաքուն, ում տարեկան ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն, մշտապես սպառնում է ուժով վերցնել Ղարաբաղը, որ դե ֆակտո լիակատար անկախ է 25 տարի: Երևանը, Մոսկվայի աջակցությամբ, միշտ պաշտպանում էր ԼՂՀ-ն, որ փրկի հայերին հնարավոր ջարդերից, որ եղան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում 1990-ականներին: Մարդկության դեմ այդ հանցագործությունները մնում են անպատիժ:

Հ.Գ. Վատիկանը արձագանքել է նաև քրիստոնեական եկեղեցիների դեմ հայտարարված պատերազմին ամբողջ տարածաշրջանում: Անցած տարի ապրիլին Վատիկանում պատարագի ժամանակ Հռոմի պապը հայտարարեց հայոց ցեղասպանության մասին, հիմա նա դեռ լռում է: Թեպետ հաստատ տեղեկացված է, որ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների հետևանքով շփման գծի ողջ երկայնքով զոհվում են ոչ միայն զինվորներ, այլև խաղաղ բնակչությունն է հարվածի տակ: Գուցե Հռոմի պապը դեռ լռում է, որովհետև վստահ չէ, որ արկածախնդիր Իլհամ Ալիևը լսելու է իր ձա՞յնը, ինչպես լսեց ու չհասկացավ նույնքան ու ավելի արկածածնդիր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ