ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Սուլթանի ու Սպիտակ տան տարաձայնությունները

Սուլթանի ու Սպիտակ տան տարաձայնությունները
02.04.2016 | 10:53

Բարաք Օբաման կարողացավ ընդամենը 10 րոպե գտնել Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար միջուկային անվտանգության սամմիթում, որ անցկացվում է Վաշինգտոնում 51 երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ պատճառով զարմանալի չէ, որ այսօր բոլորն են խոսում Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերություններում աճող լարման մասին ամբողջ շարք հարցերով, առաջին հերթին՝ քրդական: The Wall Street Journal-ը մեծ ուշադրություն է դարձրել երկու նախագահների դիրքորոշումների տարբերության քննարկմանը: Հիմնական հակասությունները բխում են սիրիական ճգնաժամում փոխըմբռնում չգտնելուց, Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարումներից և քրդերի դեմ Անկարայի ռազմական արշավից: Երբ 2014-ի հոկտեմբերի սկզբին ԻՊ-ի ահաբեկիչները անհասկանալի պատճառներով բաց թողեցին Մոսուլում գերեվարված թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներին, դա մեծ կասկածներ հարուցեց, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Էրդողանը ԱՄՆ-ի դժգոհությունը հարուցեց, երբ խանգարեց քուրդ զինյալներին Քոբանի մտնել, որ աջակցեն իրենց ընկերներին, երբ նրանք առաջին կարևոր հաղթանակն էին տարել ահաբեկիչների նկատմամբ: ԱՄՆ-ն աջակցում էր քրդական ջոկատներին՝ ինքնաթիռներից նրանց զենք մատակարարելով: Սիրիական ամբողջ ճգնաժամի ընթացքում Վաշինգտոնի ու Անկարայի միջև կոնֆլիկտային իրավիճակներ էին ստեղծվում, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի կոչի պատճառով: Էրդողանն ուզում էր շրջափակել քրդերին, որ կարողանա ճնշել նրանց ցանկացած գործողություն՝ ուղղված ինքնավարության ստեղծմանը: Դեռ մինչև Սիրիայում ռուսների միջամտությունը պարզ էր, որ Էրդողանը կենտրոնացել է քրդերի դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ԻՊ-ի դեմ, որ, եթե հավատանք Մոսկվային, Անկարային նավթ են վաճառում: Չնայած ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի գոյությանը, թուրքական Ինջիրլիք ռազմաբազան ամերիկյան ինքնաթիռների համար մնում է փակ: Հարց է նաև, թե ինչ է անում Թուրքիան՝ կանխելու ահաբեկիչների հոսքը Սիրիա իր սահմանից: Անկարան բացեց Ինջիրլիքի բազան 2015-ի հուլիսին՝ Սիրիայում ռուսական ռազմական գործողությունից երկու ամիս առաջ, որը փոխեց ուժերի հավասարակշռությունը մարտադաշտում: Թուրքիայի ո Ռուսաստանի կոնֆլիկտը ռուսական խփված ինքնաթիռի պատճառով ոչ այլ ինչ է, եթե ոչ Անկարայի պատասխանը ռուսներին, որ ռմբակոծեցին նավթով ավտոշարասյունը, որ ահաբեկիչները ուղարկում էին Թուրքիա:

Անկարայի ու Վաշինգտոնի հակասությունները աճում են քրդական հարցի պատճառով: ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է քրդերին, որ արդյունավետ պայքարում են ԻՊ-ի դեմ Սիրիայի հյուսիսում: Թուրքիայի դժգոհությունը վերածվեց սպառնալիքների, որ Անկարան բարձրաձայնեց փետրվարի 19-ին՝ հայտարարելով, որ փակում է իր ռազմաբազան ամերիկյան կործանիչների առաջ, որովհետև Վաշինգտոնն աջակցում է քրդական դեմոկրատական միությանը՝ կուսակցություն, որին Էրդողանը մեղադրեց Անկարայում կազմակերպված պայթյունների մեջ: Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Շարաֆ Մալկուջը մի քանի շաբաթ առաջ հայտարարեց. «ԱՄՆ-ը Սիրիայում գործակցում է Ռուսաստանի հետ ընդդեմ Թուրքիայի: Մենք հակազդելու ենք այդ չարագործություններին, մենք ունենք բավականաչափ հնարավորություններ»: Նա նաև ասաց. «Առաջին համաշխարհային պատերազմը, որի նպատակը Օսմանյան կայսրության ոչնչացումն էր, մինչև այսօր շարունակվում է: ԱՄՆ-ը քրդերի օգնությամբ փորձում է բաժանել Թուրքիան: Իսկ Ռուսաստանն ու Իրանը օգնում են նրան»: Զարմանալի չէ, որ Էրդողանը Օբամայի բարեհաճությունը չի վայելում:
Ռաջիխ ալ ՀՈՒՐԻ , An Nahar, Լիբանան


Հ.Գ. Իսկ թուրքական լրատվամիջոցներն ասում էին, որ Սպիտակ տանը Օբամայի ու Էրդողանի հանդիպումը հիսուն րոպե է տևել: Հանդիպում կլինի-չի լինի հարցում սուլթանի նյարդերը բավականին տարտղնած Բարաք Օբաման ընդունեց նրան ի վերջո, կարևորը ոչ թե հանդիպման տևողությունն է, այլ՝ արդյունքը: Շատ կարևոր որոշումները կարող են կայացվել նաև մեկ րոպեում: Ակնհայտորեն Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները իսկապես լարված են: Եվ դա նաև խթան է, որ ավարտվի պատերազմը Մոսկվայի ու Անկարայի միջև, մինչև տարեվերջ սպասեք ռեալ փոփոխությունների: Սիրիան կբաժանվի, թե ոչ՝ հարց է, բայց Էրդողանի համար իրականում Սիրիայի հարց գոյություն չունի, սիրիական ամբողջ ճգնաժամը Թուրքիայի նախագահն օգտագործեց Թուրքիայում ու Թուրքիայից դուրս քրդական հարցը այնպես լուծելու համար, որ որևէ ինքնավարության հարց չծագի: Եվ միգրանտների ամբողջ հոսքը Եվրոպա՝ Հին աշխարհը խաղից դուրս բերելու նպատակ ուներ, որ ԵՄ-ն չփորձի խանգարել Թուրքիային՝ աչքի առաջ ունենալով միգրանտներին ու նրանց հետ մայր ցամաք մտած ահաբեկիչներին ու նրանցից փրկվելու խաղը դնի Անկարայի վրա: Անցած տարվա հունիսից նոյեմբեր Թուրքիայի նախագահը շատ լուրջ տագնապներ ապրեց, որ թույլ տա քրդերին երբևէ որևէ վայրում հաջողություն ունենալ: Թուրք հասարակությունը նոյեմբերյան ընտրություններում ձայն տալով «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ օգնեց Էրդողանին դառնալու սուլթան, ու հիմա հատուցման ժամանակն է: Բայց կհաջողվի՞ սուլթանին փոխել պատմության ընթացքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ