«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞վ է հավատում Եվրոպայի «իսլամական բռնաբարությանը»

Ո՞վ է հավատում Եվրոպայի «իսլամական բռնաբարությանը»
21.02.2016 | 10:41

Այս շաբաթ լեհական wSieci ամսագրի շապիկին հայտնվեց «Եվրոպայի իսլամական բռնաբարությունը» վերնագիրը՝ գրում է Independent-ում Աբդուլ Ազիզ Ահմեդը: Շապիկին սպիտակադեմ շիկահեր է՝ ԵՄ դրոշից հանդերձով, որ քաշում են ինչ-որ մեկի թուխ ձեռքերը: Կերպարը փոխաբերական է, բայց ուղղակի հղում է այն դեպքերին, երբ տղամարդ միգրանտները բռնությունների դիմեցին կանանց նկատմամբ Քյոլնում և եվրոպական այլ քաղաքներում: Արևմտյան պատմության հինավուրց թեման է՝ եվրոպական գաղութարարության առաջին օրերից գրականությունն ու արվեստը պարբերաբար պատկերում էին՝ թուխ կամ սևամորթ «վայրենուն», որ հետամտում կամ բռնաբարում է բարեպաշտ սպիտակ կնոջը: Տարեմուտի գիշերը Քյոլնի դեպքերից հետո Գերմանիայի իշխանությունները միգրանտներին սկսեցին վարվեցողության կանոնների հրահանգներ բաժանել: Ակնհայտ է, որ ձգտում կա հանցագործությունները վերագրել ինչ-որ կոնկրետ ռասայի և այդ ձգտումը ամրապնդում է եվրոպացի ուլտրաաջերի հռետորաբանությունն ու հաստատում, որ ինչ-որ ռասաներ կամ մարդկանց խմբեր խմբովին մեղավոր են այդ հանցագործությունների մեջ: Այդ կարծրատիպերից ազատվելու համար նախ պետք է ընդունել, որ նրանք գոյություն ունեն: Լեհական ամսագիրը շատ, շատ որոշակի է դա արել:
Աբդուլ ԱԶԻՄ ԱՀՄԵԴ, Independent


Հ.Գ. Ինչքան հեշտ է, չէ, իրավիճակը շրջել, ստացվում է՝ եվրոպացիների կարծրատիպերն են մեղավոր, որ միգրանտների ինչ-որ մասի մեջ վայրենին է արթնանում: Պարբերաբար ու տարբեր քաղաքներում: Եվ՝ Եվրոպայի իսլամական բռնաբարությունը ուղիղ հանգեցվում է ֆիզիկական գործողության, մինչդեռ իրականում իսլամը վաղուց է բռնաբարում Եվրոպան, իսկ Եվրոպան թուլացել ու հաճույք է ստանում՝ առանց բռնությունն արձանագրելու, որովհետև պետք է էժան և մասնագիտական որակներ չպահանջող աշխատուժ և ժողովրդագրական պատկերի պահպանում: Իմաստուն ու քաղաքակիրթ Եվրոպան հնարեց բազմամշակութայնության տեսությունն ու ինքն առաջինը հավատաց, որ բարեկեցության ապահովումը բավարար պայման է տարբեր մշակույթների, էթնոսների, կրոնների, մշակույթների ինտեգրման համար: Հավատաց, որովհետև հոգնել էր երեխա ծնել, աշխատել ու մտածել: Տեսությունը սքանչելի էր, բայց գործնականում ձախողվեց՝ ամեն տարեմուտի արաբները Փարիզի ու շրջակա քաղաքների արվարձաններում այրում են ավտոմեքենաներ, ջարդում ցուցափեղկեր ու ասում են, որ պայքարում են հանուն հավասարության: Գերմանիան հեղեղել են թուրքերը և ամեն փողոցում ուզում են մի մզկիթ կառուցել, իսկ քրիստոնյաներին չադրա հագցնել, որ չվիրավորեն իրենց կրոնական զգացումները: Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը Իրաքի կամ Սիրիայի պատճառով չի սկսվել, բուն Եվրոպայում է խնդիրը՝ փախստականների նկատմամբ այսօրվա վերաբերմունքի և ազգայնականության ուժեղացման պատճառը տասնամյակներով տնտեսական ու քաղաքական խնդիրների շրջանցումն է՝ լուծումները ուրիշների հաշվին ստանալու հաշվարկով: Ահա և այդ ուրիշները ներկայացնում են ընդհանուր «հաշիվը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ