«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ադրբեջանը հեռանում է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից

Ադրբեջանը հեռանում է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից
22.06.2015 | 19:53

Նույնիսկ Իլհամ Ալիևի կառավարության վիթխարի ծախսերը Բաքվում 2015-ի հունիսին Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման վրա, որ ներառում են 6 հազար մարզիկների տրանսպորտային ու կեցության գումարները, չազդեցին եվրոպական երկրների ղեկավարների՝ խաղերի բացման արարողությունը բոյկոտելու որոշման վրա՝ իբրև բողոքի նշան, ինչպես իրենք են հաստատում, այլախոհների հալածանքների դեմ: Իսկ նրանք չե՞ն պատրաստվում պատժել սաուդյան շեյխերին քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, ազատ մամուլի արգելման, հրապարակներում կանանց ու տղամարդկանց գլխատման համար, կամ՝ Կատարի էմիրների միջնադարյան վարչակարգին՝ 1200 ստրուկ ներգաղթյալների համար, որ աշխատում են 2020-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության կառույցների վրա:

Իրական պատճառը այլ է՝ Իլհամ Ալիևի գլխավորած Ադրբեջանի քաղաքական շրջադարձը: ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ հաստատելով, պահպանելով շուկայական-բռնաճնշումային քաղաքական համակարգը, այդ երկիրը որոշել է ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ, փոխանակ դառնա Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմաբազա՝ որևէ փոխհատուցում չստանալով:
Ընդամենը երկու տարի առաջ Ադրբեջանում (ֆարսից թարգմանած՝ Կրակների երկրում) կազմակերպվել էր քննարկում «ԱՄՆ-Ադրբեջան՝ հայացք ապագային», որին մասնակցում էին տասնյակ քաղաքական գործիչներ ու բիզնեսմեններ, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Պոլ Վոլֆովիցը, տասնհինգ նավթային ընկերությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում BP-ն, Chevron-ը և ConocoPhillips-ը: Նպատակն էր ամրացնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վերահսկողությունը ածխաջրածինների նկատմամբ, որ ունի Ռուսաստանին սահմանակից երկիրը:


Ռուսաստանը պաշտպանում է մերձակա արտերկիրը
Տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վեկտորը փոխվել է: Պուտինի դոկտինը, որ նախատեսում է Մոսկվայի ներգործության վերականգնումը հետխորհրդային տարածքում, արդեն կյանքի է կոչվել ու տվել է արդյունքներ.
- ԱՄՆ-ը և ԵՄ-ն չկարողացան կառուցել «Նաբուկո» գազատարը:
- Չկայացավ ՎՈՒԱՄ-ը՝ Վրաստանի, ՈՒկրաինայի, Ադրբեջանի ու Մոլդովայի ռազմական դաշինքը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի մասնաճյուղը տարածաշրջանում:
-Մերձկասպյան երկրների հնգյակը միաձայն «ոչ» ասաց ամերիկյան ներկայությանը:
- Ադրբեջանը դուրս եկավ KASFOR նախագծից, որ ենթադրում էր Կասպից ծովում ԱՄՆ-ի հետ ռազմածովային համագործակցություն:
- Ի պատասխան ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունների ՈՒկրաինայում՝ փակվեց ալյանսի ռազմական բեռների Աֆղանստան հասցնելու հյուսիսային երթուղին:
Մոսկվայի ձեռքում դեռ ուրիշ հաղթաթղթեր էլ կան.
-Կասպից ծովի ափին տեղակայված արագ արձագանքման ուժերը:
- Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա ներգործությունը, Գյումրու ռազմաբազան, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունի: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի Անկարային ուղղված՝ Երևանի հետ մերձեցման և հայերի ցեղասպանությունը ճանաչելու հորդորները (այդպիսով Հայաստանը Ռուսաստանի ներգործության դաշտից դուրս բերելու համար) որևէ կոնկրետ գործողության չհանգեցրին և ընդամենը մեծացրին Բաքվի անվստահությունը Արևմուտքի նկատմամբ:
-Շփումների հաստատումը Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ, որ 2013-ին հաջորդեց Միխեիլ Սաակաշվիլուն: Բազմանշանակ էր, որ ԱՄՆ-ը Վրաստանին ռազմական աջակցություն չցուցաբերեց 2008-ին Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի ժամանակ:
- Ցանկացած պահի Ադրբեջանի նավթատարները կասեցնելու հնարավորությունը: Այդ թվում՝ Վրաստանի տարածքում:
-Տարածաշրջանում Թուրքմենստանի դերի ուժեղացումը (աշխարհում գազի պաշարներով չորրորդ երկիը) ի վնաս Ադրբեջանի:
- Թուրքիայի հետ համատեղ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որ գազ է մատակարարելու Եվրոպային և դառնալու է Տրանսանատոլիական TANAP գազատարի մրցակիցը, որ կառուցվում է Ադրբեջանում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մասնակցությամբ:
-Գաբալայի ռուսական ռադարային կայանի մոդեռնացումը, որ բացվել է դեռ ԽՍՀՄ-ի օրոք:
Ամուր ճակատը, որ կազմում են Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը, բավարարությամբ ու անհանգստությամբ դիտարկում է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան-Թուրքիա առանցքի քանդմանը:
Ջիհադ + մայդան Ադրբեջանի համար
Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ալիևին զգուշացրել է, որ իր վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել «մայդանի»: Նա միայն չի ասել՝ Ադրբեջանում գունավոր հեղափոխությո՞ւն կլինի, թե՞ պետական հեղաշրջում: Ռիչարդ Մորնինգսթարը, ում Բարաք Օբաման տարածաշրջան էր ուղարկել՝ թույլ չտալու Ռուսաստանի մասնակցությունը Կասպից ծովի հետ կապված էներգետիկ նախագծերին, առաջադրել է Ադրբեջանի, Թուրքիայի, Հունաստանի մասնակցությամբ Հարավային գազային միջանցքի ստեղծման գաղափարը: «Նաբուկո» գազատարի անհաջողությունից հետո առաջարկվեց ադրբեջանական Շահ Դենիզ գազի հանքավայրից, որ խոշորագույններից մեկն է աշխարհում, Հունաստան, Ալբանիա և Իտալիա գազ արտահանել՝ պայմանով, որ նախագծին Ռուսաստանը չմասնակցի: Հայաստանի հետ նոր կոնֆլիկտի հրահրումը կրոնական-էթնիկ հողի վրա (օրինակ՝ աջակցությունը թալիշների՝ իրանական ծագմամբ 300 հազար ազգաբնակչության, անջատողական գաղափարներին), մամուլում համակողմանի քննարկել բռնությունների թեման, օգտագործել քաղբանտարկյալներին և փախստականների դժբախտությունը, որ Հայաստանի հետ պատերազմի հետևանք է, «պայքարն ահաբեկչության դեմ» և այդ նպատակով ջիհադականների օգտագործումը, որ շնորհիվ Սաուդյան Արաբիայի անգնահատելի աջակցության՝ հայտնվել են Ադրբեջանում, որպեսզի հնարավորություն տան ԱՄՆ-ին ու ԵՄ-ին խառնվել տարածաշրջանի գործերին:
Իր առաջին նախագահական ժամկետում Բարաք Օբամայի համար ավելի կարևոր էր Ռուսաստանի հետ դաշինք կնքել ընդդեմ Չինաստանի, քան իր վերահսկողության տակ վերցնել նախկին խորհրդային հանրապետությունները: Հիմա անվախ նախագահը պայքարում է և Չինաստանի, և Ռուսաստանի դեմ: Սադրելով կոնֆլիկտ ՈՒկրաինայում, նա հիմա ևս մեկ ճակատ է բացում Կովկասում: Ադրբեջանում արդեն գործում են Ջամաաթ խմբավորման զինյալները, որ կապված են չեչեն զինյալների, Կովկասյան էմիրաթի ու ԻՊ-ի հետ: Նրանք էին կազմակերպել Բաքվի ահաբեկչությունը «Եվրատեսիլ 2012»-ի ժամանակ և սպանել են շիական հոգևորականներին:
Ի պատասխան ԱՄՆ-ի ու ԵՄ-ի Վրաստանի ներքին գործերին խառնվելուն Վրաստանի նախագահ Գեորգի Մարվելաշվիլին փակել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, մերժել է եվրոպական ԶԼՄ-ների մի քանի լրագրողների հավատարմագրումը և Ջորջ Սորոսի «Բաց հասարակությանը». Փաստացի՝ գազի համար դաժան պայքարի ներկա փուլում ԱՄՆ-ը նորից մնացել է Եվրասիայում առանց հենման կետի:
Նազանի ԱՐՄԱՆՅԱՆ, «Publico.es», Իսպանիա


Հ.Գ.
Որքանո՞վ են հավաստի, անուն-ազգանունից դատելով՝ հայ հեղինակի դիտարկումները: Համենայն դեպս, ոչ ամբողջովին, առավել ևս թերի են՝ ազդեցության լծակների տեսակետից՝ թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի, թե Ռուսաստանի: Տարածաշրջանում հիմա միայն էներգետիկ խնդիրները չեն լուծվում, աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ տեղաշարժեր են կատարվում, որոնց վրա արդեն տարածվում է Չինաստանի ազդեցությունը, առավել ևս փոխվում է Թուրքիայի ու Իրանի դերակատարությունը: Չի հիշատակվում ԵԱՏՄ-ի գործոնը, որ մեր տարածաշրջանում քաղաքական խնդիրներ է միայն լուծում: Միանգամայն անհիմն է «Հայաստանի հետ նոր կոնֆլիկտի հրահրումը կրոնական-էթնիկ հողի վրա (օրինակ՝ աջակցությունը թալիշների՝ իրանական ծագմամբ 300 հազար ազգաբնակչության, անջատողական գաղափարներին)», կամ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշիլուն ռուսամետություն ու հակաարևմտականություն վերագրելը: Ոչ հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է երբևէ կրոնական-էթնիկ հող ունեցել, ոչ Մարգվելաշվիլին է ռուսամետ: Այնուամենայնիվ, Ադրբեջանում իրավիճակի հնարավոր զարգացումների առումով արժի ուշադրություն դարձնել իսպանական թերթի հրապարակմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ