«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»
10.03.2015 | 00:30

(սկիզբը՝ այստեղ)

Ռոտշիլդները, բնականաբար, «կռիվ էին տալիս» նաև ԱՄՆ-ում, այդ թվում՝ այդ երկրի նախագահի, այլ քաղաքական գործիչների հետ։ Դա ապացուցում է, որ Ռոտշիլդների համար միևնույն է, թե ում են սպանում` հայերի՞, ռուսների՞, ամերիկացիների՞, թե՞ արաբների։ Օրինակ, 1861-1865 թթ. ԱՄՆ-ում ծավալված քաղաքացիական պատերազմի հիմքերը, փաստորեն, նախապատրաստել և հրահրել էին Ռոտշիլդները։ Նրանց գործակալը Ջորջ Բիքլին էր` «Ոսկե շրջանի» ասպետների միության հիմնադիրը։ Մի կողմից, Ռոտշիլդները Բիքլիի միջոցով քարոզչություն էին կազմակերպում ի պաշտպանություն միությունից հեռացած համադաշնական «հարավցիների», մյուս կողմից՝ մնացած նահանգներում Ռոտշիլդները «Ջ. Պ. Մորգանի» և «Ավգուստ Բելմոնտայի» միջոցով խոսում էին միության պահպանման առավելությունների մասին։ Ռոտշիլդները երկուսին էլ ֆինանսավորում էին։ Ռոտշիլդների լոնդոնյան բանկը ֆինանսավորում էր Հյուսիսի բանակին, փարիզյան բանկը` Հարավի բանակին։ ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը, հասկանալով այդ խաղը, 1862 և 1863 թթ. հրաժարվեց Ռոտշիլդներին հսկայական տոկոսների վճարումից։ Ավելին, նա Կոնգրեսին հանձնարարեց դոլարներ տպագրել, որ հնարավոր լինի հոգալ Հյուսիսի բանակի ծախսերը։ 1864 թ. Լինկոլնն իմանում է, որ Ռուսաստանի Ալեքսանդր 2-րդ ցարը դեմ է հանդես եկել Ռոտշիլդներին, մերժելով Ռուսաստանում իրենց կողմից վերահսկվող Կենտրոնական բանկ ստեղծելու Ռոտշիլդների անդադրում փորձերը։ Ռոտշիլդների ճնշման դեմ ուղղված նույնպիսի պայքար էր մղում նաև Լինկոլնը, բայց արդեն Ամերիկայում։

Նա Ալեքսանդր 2-րդին դիմեց քաղաքացիական պատերազմում աջակցելու խնդրանքով։ Ռուսաստանի ցարը արձագանքեց և ատլանտյան էսկադրան` ծովակալ Պոպովի հրամանատարությամբ, ուղարկեց Նյու Յորքի նավահանգիստ, իսկ ծովակալ Լիսովսկու խաղաղօվկիանոսյան էսկադրան` Սան Ֆրանցիսկո։ Ցարը հրամայել էր «պատրաստ լինել մարտի մեջ մտնելու հակառակորդի ցանկացած ուժի դեմ և ընդունել Լինկոլնի հրամանատարությունը»։ Այսպիսով, ռուսական ցարը Անգլիային, Ֆրանսիային և Իսպանիային հասկանալ տվեց, որ իրենց միջամտության դեպքում Ռուսաստանը կաջակցի նախագահ Լինկոլնին։ Եվ Լինկոլնը հաղթեց քաղաքացիական պատերազմում։ 1865 թ. ԱՄՆ-ի Կոնգրեսին հղած ուղերձում Լինկոլնը հայտարարեց. «Ես ունեմ երկու գլխավոր թշնամի. Հարավի բանակը` դիմացից, և ֆինանսական կառույցը` թիկունքից։ Այդ երկուսից նա, ով թիկունքից է խփում, իմ ամենագլխավոր հակառակորդն է»։ Այդ նույն տարում էլ նախագահ Լինկոլնը սպանվեց։ Ալեքսանդր 2-րդ կայսրը սպանվեց շատ ավելի ուշ` 1881 թ., բայց նույն իլյումինատների (լուսավորիչների), նրանց ռուս տարատեսակի` «Ժողովրդի կամքի» ահաբեկիչների ձեռքով։ Նույն 1881 թ. ԱՄՆ-ի նախագահ Ջեյմս Գարֆիլդը (20-րդ նախագահը, որ իշխանության ղեկին գտնվեց ընդամենը 100 օր) սպանվելուց երկու շաբաթ առաջ ասաց. «Նրանք, ովքեր մեր երկրում վերահսկում են փողի ծավալը, բացարձակ տերերն են ամբողջ արդյունաբերության և առևտրի, և երբ հասկանում եք, որ ամբողջ համակարգը այս կամ այն կերպ վերևից հեշտորեն վերահսկվում է մի քանի հզոր մարդկանց կողմից, ուրեմն անհրաժեշտություն չկա ձեզ բացատրելու, թե ինչպես են առաջանում դրամարժեզրկման ու լճացման ժամանակները»։ Նույնիսկ անհարմար է բացատրել, թե ում էր, առաջին հերթին, ձեռնտու Ալեքսանդր 2-րդի և նախագահ Գարֆիլդի ոչնչացումը։

Ահա ևս մեկ անուղղակի ապացույց այն բանի, որ աշխարհի դեմ Ռոտշիլդների պատերազմը վերաբերում է նաև ԱՄՆ-ի ժողովրդին։ 1963 թ. հունիսի 4-ին նախագահ Ջոն Քենեդին ստորագրում է 11110 հրամանագիրը, որը ԱՄՆ-ի կառավարությանն էր վերադարձնում դրամի թողարկման իրավունքը` շրջանցելով Ռոտշիլդներին պատկանող Դաշնային պահուստային համակարգը։ Վեց ամիս էլ չանցած` նոյեմբերի 22-ին, նախագահ Քենեդին սպանվեց, շատերի համոզմամբ, Ռոտշիլդների կողմից` այն նույն պատճառով, որով սպանեցին նախագահ Լինկոլնին 1865 թ.։ Նա ուզում էր ամերիկյան փողը տպել ամերիկյան ժողովրդի բարօրության համար և ոչ թե թալանով ու պատերազմի սանձազերծմամբ զբաղվող մի բուռ օտարերկրացիների հարստանալու մոլուցքին հագուրդ տալու։ 11110 հրամանագիրը չեղյալ հայտարարեց նախագահ Լինդոն Ջոնսոնը` հենց նախագահ Քենեդու սպանության օրը։

Շարունակենք Ռոտշիլդների կլանի հանցավոր արարքների ժամանակագրությունը. 1980 թ. սկսվում է մի այնպիսի գլոբալ երևույթ, ինչպիսին սեփականաշնորհումն է։ Հենց սկզբից էլ դրան սևեռուն հետևում էին Ռոտշիլդները, նպատակ ունենալով իրենց ձեռքը գցել ամբողջ աշխարհի բոլոր պետական ակտիվների վերահսկողությունը։ 1987 թ. Էդմունդ դե Ռոտշիլդը ստեղծում է Համաշխարհային բանկ, որի գործունեության նպատակն է երրորդ աշխարհի երկրների պարտքերը փոխանցել այդ բանկ, իսկ որպես պարտքերի հատուցում այդ պետություններից ստանալ հող, այսինքն` նրանց տարածքները։ 1995 թ. ատոմային էներգիայի ասպարեզի փորձագետ Քիթի Լիթլը պնդում է, որ Ռոտշիլդները ներկայումս վերահսկում են ուրանի համաշխարհային պաշարների 80 %-ը, ինչը նրանց մենաշնորհատեր է դարձնում ատոմային էներգիայի ոլորտում։ Վերջապես, 1998 թ. Ֆրանկֆուրտում` այն քաղաքում, որտեղից ծնունդ է առել Ռոտշիլդների կլանը, ստեղծվում է Եվրոպական կենտրոնական բանկ։

Կարծիք կա, որ «սառը պատերազմն» էլ է ամբողջությամբ եղել նրանց նկրտումների դրսևորումը։ Ռոտշիլդներն են կանգնած եղել 1991 թ. ԽՍՀՄ-ի դեմ ուղղված աշխարհաքաղաքական դավադրության ղեկի մոտ։ Այն ժամանակվա խորհրդային վարչապետ Վալենտին Պավլովը 1991-ի գարնանը հրապարակայնորեն հայտարարեց այդ մասին։ 80-ականների վերջին «հինգերորդ շարասյունն» արդեն ոչնչից չէր վախենում և միանգամայն բացահայտորեն սեփականաշնորհում է երկիրը։ Գորբաչովը հրահանգեց Մոսկվայում ստեղծել միջազգային առևտրային հզոր «Ազգային ծրագրերի հասարակական ֆինանսավորման ու վարկավորման բանկ» (ԱԾԲ)։ Նրա հիմնական բաժնետերերը պետք է դառնային Ռոտշիլդների շվեյցարական «Bangue Privee Edmond de RothschildSA» բանկը, ինչպես նաև Մորգանների և Ռոկֆելլերների ամերիկյան խոշորագույն ֆինանսական կորպորացիաները։ Ռոտշիլդները ԽՍՀՄ ԳԱ բնական ուժերի ու պաշարների ուսումնասիրման հանձնաժողովից պահանջեցին անցկացնել մայրցամաքային բոլոր ռեսուրսների համապարփակ գույքագրում։ Եվ այստեղ ԽՍՀՄ ՊԱԿ-ը հայտարարեց, թե ԱԾԲ-ի ստեղծման գործին ներգրավված մի շարք համատեղ ձեռնարկությունների ղեկավարները կապված են միջազգային մաֆիայի հետ։ Բացի այդ, հայտնի էր դարձել, որ թմրադոլարների հոսքը թմրասինդիկատներից գնում էր Շվեյցարիա, իսկ այդ միջոցների մի զգալի մասը մտնում էր Ռոտշիլդների բանկերը։ «Փողերի լվացումը» կատարվում էր Իսրայելի վերահսկողությամբ։ Բանկիր եղբայրներ Գի և Դևիդ դե Ռոտշիլդները Իսրայելի օգտին մուծումներ էին անում Ֆրանսիայի խոշորագույն սիոնիստական կազմակերպության` Հրեական միացյալ սոցիալական հիմնադրամի միջոցով, որի նախագահն ու գանձապետն իրենք էին։ Բորբոքվող աղմուկը մարվեց, և թմրադոլարները որոշվեց ներդնել սովետական «վերակառուցման» մեջ։ Այդ խոշոր ձեռնարկման պատճառով հարվածի տակ ընկան Մոսկվայի խոշոր պաշտոնյաներ։ Այն ժամանակ վերջնականորեն ու բացահայտորեն ԽՍՀՄ-ը ոչնչացնելու կուրս վերցվեց։ Ի դեպ, Խոդորկովսկին կալանավայրից իր բաժնետոմսերը (իսկ դրանք 53 % էին) փոխանցեց լորդ Ջեկոբ Ռոտշիլդին։ Դա նշանակում է, որ Խոդորկովսկին ՅՈՒԿՕՍ-ի սոսկ անվանական տերն էր և Ռոտշիլդների «մանրադրամը»։

Հիմա էլ Ռոտշիլդներն ու մյուս բանկիրները ֆինանսական ճգնաժամ են սարքել և համաշխարհային քաղաքականության օրակարգի հարց են դարձրել երրորդ համաշխարհային պատերազմը, որը պետք է ոչնչացնի ավանդական ազգային պետականությունը, մի ինչ-որ սադրանքով ավերի Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթը, կառուցի Եհովայի Երրորդ տաճարը և վերջում, մարդկությանը հոգեհան անելով պատերազմով, ազգային պետականության ավերակների վրա ստեղծի Գլոբալ խաքանություն, իշխանության բերի հակաքրիստոսին, նրան ներկայացնելով իբրև «գլխավոր խաղաղարար» և բոլոր ժողովուրդների արքա։ Հակաքրիստոսի բանակի բարձրաստիճան դասին առաջին հերթին պատկանում են ֆինանսական մագնատ Ռոտշիլդները` Լոնդոնի իրենց կենտրոնակայանով, որոնք սիոնիստների համաշխարհային կազմակերպության հիմնադիրներն ու ոգեշնչողներն են` համակված գլոբալ տիրապետության ու հարստության մոլուցքով և հանուն դրա ընդունակ ամեն կարգի հանցագործության։ Հայնրիխ Հայնեն մի առիթով ասել է. «Փողը մեր ժամանակների աստվածն է, իսկ Ռոտշիլդը` նրա մարգարեն»։ Հայտնի է, որ պատերազմը, որպես կանոն, շահում են նրանք, ովքեր բոլորից շատ հումքառեսուրսային բազա են վերահսկում, այսինքն՝ նկատի են առնվում Ռուսաստանի անծայրածիր տարածությունները։ Ընդ որում, Ռոտշիլդների «ձեռքի տակ» այլ «մեխանիզմներ» ևս կան մոլորակն իրենց ենթարկելու համար. տխրահռչակ «Սինդիկատը», «Երեք հարյուրի կոմիտեն», «Բրետտոն-Վուդի համակարգը» (համաշխարհային առևտրի դոլարայնացումը), «Բիլդերբերգյան ակումբը» կամ «Բիլդերբերգյան խումբը», Բիլդերբերգյան կոնֆերանսը` ոչպաշտոնական ամենամյա խորհրդաժողովը` բաղկացած մոտավորապես 130 մասնակցից, որոնց մեծ մասը քաղաքականության, բիզնեսի ու բանկային գործի բնագավառի ազդեցիկ մարդիկ են, ինչպես նաև արևմտյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ։ Խորհրդաժողովի մասնակիցների մուտքը միայն անձնական հրավերներով է։ Նիստերի գաղտնիության պատճառով, գաղտնաբանների տարբեր խմբեր հաճախ հայտարարում են, թե ակումբը գաղտնաբար կառավարում է աշխարհը։ Գաղտնաբանական աղբյուրներում հաճախ հիշատակում են մի հատված Դևիդ Ռոկֆելլերի ճառից, որով, ենթադրաբար, նա հանդես է եկել 1991 թ. հունիսի 8-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում Եռակողմ հանձնաժողովի հանդիպման ժամանակ. «Մենք շնորհակալ ենք «The Washington Post»-ին, «The New York Timds»-ին, «Time Msgazine»-ին և այն մյուս խոշոր հրատարակություններին, որոնց տնօրենները հաճախել են մեր հանդիպումներին և գրեթե քառասուն տարի հարգել են գաղտնապահ լինելու իրենց խոստումը։ Մենք չէինք կարողանա մշակել ամբողջ աշխարհի համար արվող մեր պլանը, եթե այն տարիներին դա հրապարակայնացվեր։ Բայց հիմա աշխարհն ավելի է բարդացել և պատրաստ է գնալու համաշխարհային կառավարման։ Աշխարհի ինտելեկտուալ վերնախավի ու բանկիրների վերազգային գերագույն իշխանությունը, անտարակույս, ավելի նախընտրելի է, քան ազգային ինքնորոշումը, որ գործում էր նախորդ հարյուրամյակներում»։

Օրինակ, տարբեր աղբյուրների համաձայն, «Ռոտշիլդների ակումբի» խորհրդաժողովին մասնակցել են Ռուսաստանի քաղաքացիներ Գրիգորի Յավլինսկին, Գարրի Կասպարովը, Անատոլի Չուբայսը, Ալեքսեյ Մորդաշովը («Սևերստալ» ԲԲԸ գլխ. տնօրեն` 2006 թվականից, «Սևերգրուպ» ՓԲԸ գլխ. տնօրեն)։ Նաթանիել Ռոտշիլդի հետ լուսանկարներում «երևացել է» նաև ռուսաստանցի հայտնի գործարար Օլեգ Դերիպասկան։ Ճիշտ է, դժվարանում ենք ասել, Դերիպասկան երբևէ «հրավիրված» եղե՞լ է նույն Բիլդերբերգ։ Համենայն դեպս, նշված հինգ ռուսաստանցիներից երեքը քաղաքական տեսակետից արդեն «խաղից դուրս» են։ Իսկ ահա Հայաստանի որևէ քաղաքացի լինո՞ւմ է, արդյոք, Բիլդերբերգյան «գիշերահավաքներում»` սա արդեն սուրճի բաժակ նայելու նման բան է։ Հասկանալի է, որ բիզնեսի ինտերնացիոնալացման պայմաններում, որը հիմա գլոբալացման փուլ է թևակոխում, տարբեր երկրների արդյունաբերաֆինանսական խմբերի շահերը խաչվում են, իսկ այդ խմբերը միաձուլվում են կամ կլանվում ավելի խոշորների ու փորձվածների կողմից։ Բայց այդ ամենաուժեղներն ու ամենափորձառուները համաշխարհային ասպարեզում այնքան էլ շատ չեն։ Դրանց թվին են պատկանում այն խմբերը, որոնք պատմականորեն հզոր դիրքեր են ստեղծել համաշխարհային տնտեսության մեջ, և նրանց անունները հանրահայտ են։ Նախ և առաջ, դրանք, Ռոտշիլդների հետ միասին, Ռոկֆելլերներն են, քանի որ մյուս խմբերի ճնշող մեծամասնությունը կապված է այդ երկու կլանների հետ կամ կախված է նրանցից (հանդես գալով որպես գործակալներ), կամ էլ լիովին վերահսկվում է նրանց կողմից. դրանք Մորգաններն են, Մելոնները, Կուները, Լոեբները, Վարբուրգները և այլք։

Մրցակցում, թե օգնում են միմյանց Ռոտշիլդներն ու Ռոկֆելլերները` երևի այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ նրանք (և դարեր ի վեր) գործում են ընդդեմ Ռուսաստանի և... հայերի։ Իսկ դաշնակիցնե՞ր են, արդյոք, Ռոտշիլդների ու Ռոկֆելլերների կլանները, թե՞ մի կլանը մյուսի «գործակալն» է` թող իրենք իրար մեջ որոշեն։ Հայոց ցեղասպանության զոհերի համար, օրինակ, դա ոչ մի նշանակություն չունի, իսկ նրանց սերունդների համար կարևոր է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործության բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն։ Ռուսաստանում Ռոտշիլդների գլխավոր խնդիրը, օրինակ, 19-րդ դարում վերահսկողության սահմանումն էր Բաքվի նավթահանքերի նկատմամբ։ Եվ նրանք այդ նպատակին հասան, ինչին նպաստեցին ռուս-թուրքական պատերազմի արդյունքները. Ռուսաստանը ստացավ Բաթումի նավահանգիստը։ Սակայն դրան նախորդեց լրջագույն կուլիսային պայքարը, որին ինքը Ռուսաստանը գրեթե ոչ մի առնչություն չուներ։

Ըստ էության, սկզբից ի վեր Անգլիան կտրականապես դեմ էր։ Պյոտր Շուվալովը, որը Ալեքսանդր 2-րդի հանձնարարությամբ գաղտնի բանակցություններ էր վարում բրիտանական կառավարության հետ, կայսրին զեկուցեց անգլո-թուրքական գաղտնի պայմանագրի առկայության մասին. «Այն դեպքում, եթե Ռուսաստանը պահի Բաթումը, Արդահանը, Կարսը կամ այդ վայրերից որևէ մեկը,- ազդարարում էր այդ փաստաթուղթը,- Անգլիան պարտավորվում է զենքի ուժով օգնել սուլթանին պաշտպանելու Թուրքիայի ասիական տիրույթները»։ «Քրիստոնյաների պաշտպանների», իսկ հիմա էլ` «համաշխարհային ժողովրդավարության պաշտպանների» նողկալի էությունը` ի դեմս անգլո-սաքսերի, ինչպես նաև նրանց կողքին կանգնած Ռոտշիլդների, այս օրինակով ակնհայտ է։ Նրանց հայատյացությունը նույնպես։ Ի՞նչ է նշանակում «Թուրքիայի ասիական տիրույթներ»։ Այդ թվում՝ Հայաստանը, Կիլիկիան, Միջագետքը։ Ըստ էության, ռուսաց ցարը լիովին պատրաստ է եղել համաձայնելու, որ Բաթումը մնա Թուրքիային։ Բայց հանկարծ, հակառակ բոլոր սպասելիքների, անգլիացիները, այնուամենայնիվ, համաձայնեցին այն հանձնել Ռուսաստանին։ Միայն երկար տարիներ անց պարզվեց, որ այդ դիվանագիտական խուսավարումների հետևում կանգնած են եղել երկու հզոր ուժեր. Ռոտշիլդների փարիզյան բանկիրական տունը և Ռոկֆելլերների ամերիկյան «Ստանդարտ օյլ» նավթային ընկերությունը։ Ռոտշիլդներին անհրաժեշտ էր հասնել այն բանին, որ Բաթումը ցանկացած ձևով լիներ Ռուսաստանի իրավազորության տակ, մինչդեռ Ռոկֆելլերը ձգտում էր թույլ չտալ Ռոտշիլդների թափանցումը Կովկաս։ Սակայն բանն ավարտվեց նրանով, որ 1878 թ. Բաթում մտավ ռուսական բանակը` իշխան Սվյատոպոլկ-Միրսկու գլխավորությամբ։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ