«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հստակեցումների տարի

Հստակեցումների տարի
04.01.2015 | 22:08

Մեկնարկող տարին տալու է ներքաղաքական շատ հարցերի պատասխաններ:
Սերժ Սարգսյանն ու նրա թիմը վերջնականապես պետք է կողմնորոշվեն 2017-2018-ի ընտրական ցիկլին վերաբերող հարցերում, պատկերացնեն իշխանության վերարտադրության իրենց մոտեցումները: Սահմանադրակական փոփոխությունների փաթեթի ճակատագիրը կախված է հենց այդ գլոբալ հարցերում իշխանության մոտեցումների որոշակիացումից: Այդ փոփոխությունները, իհարկե, առաջին հերթին ուղղված են իշխանության վերարտադրությանը ու դրա նկատմամբ միջազգային լոյալության ապահովմանը: Սակայն գործընթացն ու հանրաքվեն իրենց մեջ նաև ռիսկայնության էլեմենտներ են պարունակում, որովհետև եթե բարեփոխումների շուրջ հասարակական կոնսենսուս չկայանա, ապա մեծանում է վտանգը, որ կարող են տապալվել ոչ միայն սահմանադրական փոփոխությունները, այլ նաև՝ իշխանության վերարտադրության մյուս սցեներները: Թերևս, սա է պատճառը, որ նախագահը չշտապեց վերջնական դիրքորոշում հայտնել սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այնուամենայնիվ, իշխանությունը վերարտադրության է գնալու կամ հենց սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, կամ էլ հանրությանը պետք է մատուցվի այն գործիչը, ով ունի առավելագույն հնարավորություններ՝ ոչ միայն կոնսոլիդացնելու իշխանության էիտային, նրա մոտ կանգնած խմբերին, այլ նաև՝ հասարակությանը ու ոչ իշխանական խմբերին կայունության որոշակի մեսիջ հաղորդեու:
Սահմանադրական փոփոխությունների հարցը իր ու իշխանության հարաբերությունների ջրբաժան է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով, թերևս, տալու է քաղաքական այս տարվա մեկնարկը՝ արդեն հունվարի 20-ին հրավիրելով խորհրդաժողով: Այս խորհրդաժողովը երկու նպատակ ունի: Մի կողմից այն մեսիջ է իշխանությանը՝ ցույց տալու համար այն աջակցությունը, որ վայելում է Գագիկ Ծառուկյանը, մյուս կողմից, այս խորհրդաժողովով նույն Ծառակուկյանը ձերբազատվում է «համաժողովովրդական շարժման» «հեղափոխական» բաղկացուցիչից՝ վերջնականապես զրոյականին հասցնելով ՀԱԿ-ի ու «Ժառանգության» դերը: Այսինքն, ԲՀԿ առաջնորդը հստակ հասկացնում է, որ ինքը կողմ չէ իշխանության վերարտադրության այն սցենարին, որը պաշտպանվում է Սերժ Սարգսյանի կողմից, մյուս կողմից, երաշխիքներ է տալիս, որ չի գնալու հեղափոխական, արտահերթ զարգացումների ճանապարհով:
Ենթադրում եմ, որ այս տարին լինելու է ներիշխանական խմբավորումների բախումների ու կոմպրոմիսների տարի՝ գործընթացին մասնակից դրաձնելով նաև ոչ իշխանական հայտնի ուժին, որի առաջնորդը, ամեն դեպքում, որոշակի ազդեցություն ունենալու է 2017-2018-ի գործընթացում: Գուցե աղմկոտ հայտարարությունների կամ մեծ հանրահավաքների ականատես չլինենք, բայց ինտրիգների ու սկանդալների պակաս չի լինելու:
Այս տարին ճակատագրական է լինելու նաև գործող կառավարության համար: Գոնե այս պահին Հովիկ Աբրահամյանը նվազագույն շանսեր ունի՝ Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» դառնալու համար: Ըստ այդմ, նրա կառավարությունը կարող է պաշտոնանկ արվել, եթե նախագահի ընտրությունը կանգ առնի վերարտադրության այնպիսի սցենարի վրա, որում Արգամիչի համար մեծ դերակատարություն նախատեսված չէ: Գործող վարչապետը ու նրա կաբինետը կարող են դառնալ նաև տնտեսական կոնյուկտուրայի քաղաքական զոհերը, եթե սոցիալական բևեռացումն ու հասարակության աղքատացումը հանգեցնեն սոցիալական հուզումների, մնավանդ որ, իշխանության ներսում կան կենտրոններ, որոնք այս իրավիճակը համարում են նաև գործող կաբինետի քաղաքականության հետևանք:
Հասարակությունը, մեծ հաշվով, լինելու է դիտորդի դերում, որովհետև նրա այսօրվա կառուցվածքն ու որակը լավատեսության հիմքեր չեն տալիս:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ