ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Պիտերյան» սինդրոմ

«Պիտերյան»  սինդրոմ
30.09.2013 | 23:52

Մաքսային միությանն անդամակցելուց հետո հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջին հանդիպումը, փաստորեն, պրեզենտացիոն կարելի է համարել` մաքսային «սեզոնի» բացմանն ընդառաջ:
Եվ որքան էլ հայաստանյան քաղաքական հետնաբեմում խոսվի, թե Պուտինն ու Ռուսաստանը չուզելով չեն ուզում մեր երեսը տեսնել, որովհետև խանդի զգացումը խիստ «մնացորդային» է, քանի որ Հայաստանը ասոցացման համաձայնագրի փոխարեն հիմա էլ ցանկանում է որևէ սիմվոլիկ փաստաթուղթ ստորագրել Եվրոպայի հետ, միևնույն է, սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերի միջև «երկաթյա» պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վ. Պուտինը հոկտեմբերին այցելելու է Հայաստան: Գումարած «փոխադարձ» ևս մեկ հանդիպում հոկտեմբերի 7-ին, երբ, Արա Աբրահամյանի «քավորությամբ», Ռուսաստանի հայերի միությունը կնշի իր տասնամյա հոբելյանը, «բանկետով» հանդերձ, որին ներկա կլինեն թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Վլադիմիր Պուտինը:
Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի «պրեզենտացիոն» նիստին, այն, ըստ էության, նոր «ճանապարհային քարտեզի» ուրվագծմանն է միտված եղել` մաքսայնացվող փոխհարաբերությունների նոր ֆոնին:
ՈՒ որպեսզի այդ ֆոնը տպավորիչ լինի և լավ սկիզբ ունենա, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ռուսական կողմը բավականին նրբագեղացրած-մշակութացրած է եղել` հրավիրելով վերջինիս Մարիինյան թատրոն` Ջուզեպպե Վերդի լսելու (գաղտնիք չէ` Ռուսաստանում «պիտերյան» շրջանավարտներին յուրահատուկ են վերաբերվում):
Ի դեպ, սեպտեմբերի 3-ին նախորդած հորվաթյան հայտնի «խորհրդավոր» հանդիպումների ընթացքում (Արա Աբրահամյանի տանը` ռուսաստանյան «պատվիրակության» և Սերժ Սարգսյանի ղեկավարած «պատվիրակության» միջև), հայկական կողմի համար խիստ անսպասելի, ռուսական կողմը բավականին «տաք» ու դրական է արտահայտվել ՀՀ վարչապետի մասին, հասկացնելով, որ իրենց համար խիստ անցանկալի կլինի վերջինիս պաշտոնանկության հեռանկարը:
Այս իրողությունը խիստ «սառը ցնցուղ» է դարձել այդ պաշտոնն ստանձնելու համար արդեն «սիրուն» շորեր հագած, կարմիր գոտին կապած, «ճանապարհորդական-ծիծակ» կոշիկներ առած որոշ անհամբերների համար:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ