«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դանդաղ գործող ռումբ՝ ընդդեմ ապօրինությունների

Դանդաղ գործող ռումբ՝ ընդդեմ ապօրինությունների
07.07.2013 | 17:19

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ընտրել է պայքարի յուրօրինակ ձև: Նա ամեն անգամ ցուցապաստառներով ակցիաներ է կազմակերպում կառավարության շենքի մոտ, տարբեր վայրերում՝ ահազանգելով ապօրինությունների մասին և փորձելով իր լուման ներդնել քաղաքացիական պայքարում:
Վարդգես Գասպարին չի ներկայացնում որևէ կուսակցություն, և, ըստ ամենայնի, չունի նաև քաղաքական հավակնություններ: Սակայն նա լինում է բոլոր այն տեղերում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, և որտեղ պետք է բարձրաձայնել այդ մասին:
Նախօրեին էլ նրան ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ և ենթարկել 30000 դրամի չափով տույժի: Գասպարին եղել է այն ակտիվիստների թվում, որոնք բողոքել են երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքի դեմ՝ պահանջելով հարսանիք չանցկացնել մի վայրում, որտեղ մեկ տարի առաջ ծեծի է ենթարկվել, իսկ այնուհետև հիվանդանոցում մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Ավելի ուշ Գասպարին բողոքի ակցիա է անցկացրել նաև գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ՝ «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները» վերտառությամբ ցուցապաստառով: Որպես իր ակցիաների պատասխան՝ Գասպարիի տան պատուհանների ուղղությամբ լոլիկներ են շպրտել անհայտ անձինք:
Իշխանության վերաբերմունքը Վարդգես Գասպարիի նկատմամբ առավել քան հասկանալի է: Նա ակտիվ քաղաքացի է, ունի հստակ դիրքորոշում, իր քաղաքացիական ակտիվությամբ հանդես է գալիս՝ ելնելով ոչ ամենևին այս կամ այն կուսակցության նկատմամբ համակրանքից և չցուցաբերելով քաղաքական նախասիրություններ: Գասպարիի նման մարդիկ թույլ չեն տալիս, որ բթանա զգոնությունը, մոռացվեն ու անպատիժ մնան հանցագործներն ու օրինախախտները: Նա ԱԺ ամբիոնից «քարը քարի վրա չթողնող» ելույթներ չի ունենում, բայց իր չհամակերպվածությամբ, խաղաղ պայքարով ավելի մեծ վտանգ է ներկայացնում գործող համակարգի համար: Գասպարիի օրինակը կարող է վարակիչ լինել ըմբոստ, սեփական համոզմունքների համար պայքարող յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ հենց դրանով է նա գլխացավանք դառնում համակարգի համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ