ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ասում են...

Ասում են...
03.02.2009 | 00:00

...թե Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, անցած տարեվերջին համագումար չհրավիրելով, փաստորեն, խախտել է ԵԿՄ-ի կանոնադրությունը։ Իսկ թե ինչու է գեներալը խուսափում համագումարից, դժվար չէ հասկանալ։ Ասում են` նրա քաղաքական գործունեությունից և երկրապահական անգործունեությունից խիստ դժգոհ ԵԿՄ-ականները պատրաստվում են անվստահություն հայտնել գեներալին և նոր նախագահ ընտրել, սակայն սեփական ուժերով համագումար հրավիրելու համար անհրաժեշտ գումարը չունեն։ Եվ որովհետև երկրիս քաղաքական կյանքում այլևս որևէ դերակատարություն չունեցող ԵԿՄ-ին ո՛չ պաշտպանության նախարարությունն է այժմ միջոցներ հատկացնում, ո՛չ էլ առանձին օլիգարխներ, Մանվել Գրիգորյանն էլ «կողի է ընկել» ու չի ցանկանում սեփական գրպանից ֆինանսավորել համագումարը։ Այնուամենայնիվ, մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ԵԿՄ-ի գործող նախագահն ասել է, թե, ուզած-չուզած, մինչև փետրվարի կեսերը ստիպված է լինելու հրավիրել «չարաբաստիկ» համագումարը։

Դիտվել է՝ 3592

Մեկնաբանություններ