Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մեր ազգային երգը

Մեր ազգային երգը
09.06.2024 | 08:05

Հայությունը ներկա պահին դադարել է միասնական ազգային «երգչախումբ» լինելուց. խումբը ներսից պառակտված ու ներհակ է, այնտեղից աններդաշնակ, իրար խլացնող, ծղրտան ու օտարալադ ակորդներ են ելնում վեր:

Անշուշտ, մեղավորը խմբավարն է (դիրիժորը), ով չիմացությամբ ու միտումնավոր նենգափոխում է հանուրիս ճշմարիտ երգը, այլև՝ ձայնանիշերին (նոտաներին) չի տիրապետում: Մեր երգչախմբին նոր դիրիժոր է պետք, ով լիարժեք գիտե ազգային երգացանկն ու նոտաները, բայց և կարող է խմբավարել առանց պարտիտուրային նայելու, ունի կամք ու հեռատեսություն՝ վերադաշնակեցնելու մեր միասնական երգը՝ հայեցի ու առնական: Լոկ այդ դեպքում մեզ կլսեն ու կգնահատեն: Այդպես ազգերի մրցապայքարում առաջ կընթանանք:

Այսօր հայության լավագույն «խմբավարի» կոչմանն է արժանի Բագրատ Սրբազանը: Նրանից կերտենք մեր ակնկալած առաջնորդը:

Մեր զորակցությամբ ու գաղափարներով գոտեպնդենք Սրբազանին՝ մոռացած հավակնություններ, սնափառություն, շահադիտություն, նախանձ, կարճամտություն և այլ հիմարություններ:

Ի վերջո, առաջնորդները, որքան էլ աստվածատուր լինեն, կերտվում և պաշտպանվում են ժողովրդի կողմից:

Կերտենք մեր իրական առաջնորդին և ասենք՝ օրհնյալ լինի:

Մեր ազգային երգը նորից պետք է հնչի բարձր ու հաղթական:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ