Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հիմնարարությունն է դուրս մղվել մեր ազգային կյանքից ու մտածելակերպից

Հիմնարարությունն է դուրս մղվել մեր ազգային կյանքից ու մտածելակերպից
28.05.2024 | 07:08

Այս աղետը, բազմաթիվ ցավերից բացի, մի կարևոր բան էլ բացահայտեց։ Տեսեք, սիրելիներս, գրեթե բոլոր կամուրջները փլվել ու խափանվել են, բացի Վանենի արքայադստեր կառուցած արդեն գրեթե ութ հարյուր տարվա կամրջից։ Ի դեպ, կամուրջները բազմակի նշանակությունն ունեն` սրտից սիրտ, մարդուց մարդ, հոգուց հոգի, հոգուց Աստված տանող կամուրջներ էլ կան։ Ցավոք, այս բոլոր նշված կամուրջները վտանգված են մեր օրերում, և այս պարագայում քարոզվում է մոռանալ պատմությունը։ Սակայն հիշյալ կայուն կամուրջը հուշում է մի այլ բանի մասին. ժամանակին մեր նախնիք ապրում ու կառուցում էին երկարաժամկետ ու հիմնարար։ Ահա հենց այս հիմնարարությունն է դուրս մղվել մեր ազգային կյանքից ու մտածելակերպից։ Մնացել ենք խմբային, հատվածական ու օրահոգսի մեջ` խարխափելով փակուղիներում։ Չքանդե՛նք մեր հոգու կամուրջը, որ չշեղվենք մեր Աստվածատուր առաքելության ուղուց։ Մնացյալը ժամանակավոր ու կործանվող ծրագրեր են։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ