ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Չկողմնորոշված ու բացահայտ պասիվ մարդիկ երեկ դուրս եկան հանրահավաքի

Չկողմնորոշված ու բացահայտ պասիվ  մարդիկ երեկ դուրս եկան հանրահավաքի
10.05.2024 | 12:00

Երեկ կատարվեց մի զարմանալի բան․ չկողմնորոշված ու բացահայտ պասիվ այն 85 տոկոս մարդիկ, որոնց մասին ես անընդհատ գրում եմ, դուրս եկան երթի և հանրահավաքի։ Տեսնեիք միայն այդ մարդկանց ոգևորությունը և աչքերի փայլը, երբ միանում էին Սրբազանի առաջնորդած երթին և հանրահավաքին։

Եթե չեք հավատում, կարող եք ինքներդ ստուգել՝ կա՛մ գալ հանրահավաքի, կա՛մ էլ դիտելով երեկվա միջոցառման կադրերը։

Առաջին նշանը դա ծանոթ մարդկանց բացակայությունն էր։ Չէ, իհարկե մեր պասիոնար ուժերը, որոնք միշտ էլ մասնակցում են այսպիսի միջոցառումներին, իրենց տեղում էին։ Ես նկատի ունեմ, օրինակ, «Աշխարհաժողովը» և «Հայք» շարժումը։

Սակայն շատ զարմանալի էր ծանոթ մարդկանց բացակայությունը զանգվածի մեջ։

Լավ, ենթադրենք ես բավարար մարդ չեմ ճանաչում, քանի որ 25 տարի ապրել եմ օտարության մեջ, բայց բարեկամս չէր կարող սխալվել, ով, լինելով հնաբնակ և նախկինում ոստիկանության աշխատող, մեկ առ մեկ գիտեր քաղաքական գործիչներին ու մասնակիցներին։

Ես առաջին անգամ այս թաքնված ու արտաքնապես պասիվ զանգվածը հայտնաբերել եմ 2021 թվականին, երբ պատահականորեն, ապրիլի 23-ին և 25-ին ոտքով անցնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով, տեսել եմ այդ հոծ զանգվածը։

Այո, այդ զանգվածը բացահայտորեն կրում է իր մեջ արդի համակարգի բացասական բոլոր որակները՝ նյութապաշտությունը, սպառողականությունը, եսակենտրոնությունը։ Նա մեծապես ատոմիզացված է և հոգ չի տանում համայնքների հանդեպ իր հանրային պարտականությունների մասին։

Ես երեկ նույնիսկ անհանգստացա, երբ տեսա, որ 20:30-ից մարդկային շարժում սկսվեց, որը շատ նման էր հրապարակը լքելուն։ Շարքերը աղետալի նոսրանում էին։

«Հա, այլասերված՝ նյութապաշտ, սպառողական ու ենսակենտրոն համակարգը իր գործն անում է»,- մտածեցի ես։

Եվ որքան եղավ իմ զարմանքը, երբ 10-15 րոպե հետո շարքերը հոծացան․ կանգնելու տեղ չկար։

Հիմա ես անկեղծ չգիտեմ, թե ինչ ընթացք կստանա այս հոգևոր ու խորքային ապշեցուցիչ շարժումը, բայց մի բան պարզ է, որ սկսվում է հայ ժողովրդի վերածնունդը այլասերված ու պայթած վիճակից։ Այն ալիքներով՝ մակընթացություններով ու հուժկու վերելքներով, վաղ թե ուշ հասնելու է իր հաղթական նպատակներին։

Այս կապակցությամբ կցանկանայի մի քանի խոսք ասել ֆեյսբուքը ողողած ատոմիզացված ու մարգինալ մարդկանց մասին, որոնք վաղուց անցել են բոլոր կարմիր գծերը իրենց հայհոյանքներով, սրբապիղծ խոսքով և արարքներով։

Ես անկեղծ ասած հոգնել եմ ջնջելով ու արգելափակելով նրանց, ովքեր առանց մտածելու ցեխ են շպրտում մեր հոգևորականների ու Եկեղեցու, մեր ազգային ու ավանդական արժեքների վրա։

Դրանք ինձ համար նորօրյա նարոդնիկներ ու «վարժապետներ» են։ 150 տարի հետո դրանք կրկին ակտիվացել են և այս անգամ էլ՝ դրսի ուժերի թելադրանքով։ Հիշո՞ւմ եք պատմությունը, երբ այդ զանգվածը, իբր թե կրթություն ստանալով դրսում, գալիս էր Հայաստան իր սև գործն անելու, իբր հեղափոխելու «հետամնաց» ժողովրդին։ Արդյունքը եղավ այն, որ նրանց հաջողվեց կոտրել Եկեղեցու սրբազան տիրապետությունը, հազարամյակներից եկած ավանդական կարգը և ներմուծել եվրոպական «արժեքներ», որոնք, ի վերջո, հանգեցրին այդքան աղետալի արդյունքների մեր ժողովրդի համար։ 1914-ից մինչև 1921 թվակականը դարձավ եղեռնի և կործանանար աղետների ու կորուստների ժամանակաշրջան այս «եվրոպականացման» պատճառով։

Հիմա էլ նույնն է։ Առավոտից իրիկուն այս մոլագարները գոռում են արտաքին գործակալների ու 5-րդ շարասյան մասին, երբ կյանքում մի կենդանի գործակալ չեն տեսել։ Այս մարդկանց ուղեղն այնքան փոքր է, որ պատկերացում չունեն, որ դրսի ազդեցությունները տարածվում են ոչ թե կենդանի մարդկանց միջոցով, այլ արհեստական ու մեքենայական միջոցներով։ Իրենք ուղղակի օբյեկտն են արտաքին կառավարման՝ որպես սմարթֆոնով լյումպեններ։

Ազատվենք այս աղբից։

Լսենք մեր հոգու և ենթագիտակցության ձայնը, որը մեզ առաջնորդում է դեպի ազգային վերելք՝ 2 դար մոռացված մետաֆիզիկայի օրենքներով։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ