Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Որևէ մեկի անվտանգության երաշխավորն անվերջ ուրիշը լինել չի կարող

Որևէ մեկի անվտանգության երաշխավորն անվերջ ուրիշը լինել չի կարող
28.04.2024 | 15:26

Եթե հազարամյակներ շարունակ եղել ես գոյության պայքարի կենտրոնում ու մի կերպ դիմացել ես պատմության հողմերին և դեռևս լավ ծանոթ չես աշխարհի գործերին ու աշխարհքաղաքական պայքարի այբուբենին նույնիսկ, ապա, հիրավի, այդ դեպքում ապրելու միակ ձևը մնում են պատահականությունն ու բախտը բերելը։

Եթե սիստեմատիկորեն ուժ չես կուտակում և առնվազն մոտ ապագան հսկողության տակ չես պահում, ապա ամեն անգամ հայտնվում ես ցայտնոտային վիճակում և հասարակ մարդկանցից պահանջում, որ բոլորը հերոսներ լինեն, ու հետն էլզարմանում, որ նրանք հերոսներ չեն, իրենց համար մարդ են։

Եվ որևէ անգամ մտքովդ չի անցնում հետ դառնալ ու ինքդ քեզ հարցնել՝ «կարող ա՞, ինչ որ բան այնպես չեմ անում», քանի որ համընդհանուր գավառական տկարամտությունը թույլ չի տալիս տեսնել ցանկալիից բացի որևէ այլ սցենար ապագայի համար։

Մերոնց չզգաստացրին նույնիսկ 2013-14-ի ուկրաինական դեպքերը, երբ Եվրոպայի կենտրոնում հեղաշրջման արդյունքում երկրի նախագահը մազապուրծ փախավ Ռուսաստան։

Կարելի էր, չէ՞, մի փոքր զուգահեռներ անցկացնել մեր և նրանց իրավիճակների մեջ, բայց դրա կարիքը չկար, քանի որ «մեր դեմ խաղ չկար»։

Մի՞թե նույնիսկ ամենամակերեսային անալիզն անգամ չէր ասում, որ որևէ մեկի կյանքի անվտանգության երաշխավորն անվերջ ուրիշը լինել չի կարող, և որ մի օր դրա վերջը գալու է։

Մի՞թե ժամանակին այս և այլ շատ ակնհայտ նկատառումները չէին ասում, որ տկարամիտ կերպով նման բնույթի մեր խախուտ կյանքը չի կարելի թողնել ինքնահոսի՝ ինքնագոհ դեմքով տարեկան մի քանի անգամ լսելով անվտանգության ծառայությունների ու վայ-վերլուծաբանների խրոխտ հավաստիացումները։

Եվ այն էլ՝ թշնամու բացահայտ ուժեղացման և չդադարող սպառնալիքների պայմաններում:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ