Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Երբ կգժվի հայ հասարակությունը

Երբ կգժվի հայ հասարակությունը
17.04.2024 | 11:56

Հին սպասումներն արդեն ուշացած են՝ սթափվել, արթնանալ, համախմբվել, տեր կանգնել և այլն։ Սթափվել պետք էր 2019-ին, համախմբվել` 2021-ին, տեր կանգնել՝ 2023-ին։ Դա չեղավ։ Հիմա այլ ընթացք է։

Կա արյան համ առած իշխանություն, իրականությունից սրընթաց կտրվող, որևէ ներքին կարմիր գիծ չունեցող. «մեր դեմ խաղ չկան» սրանց էության մոտ մանկական ձևակերպում է։

Սեկտայական հոգեբանությամբ մի խումբ, հանուն սեփական իշխանության, պատրաստ է ամեն ինչի։ «Ամեն ինչ» ձևակերպման տակ առաջին հերթին մտնում է անողնաշար, անուժ, անունակ հասարակության ստացումը, որին կարելի է պարտադրել ամեն ինչ՝ սեփական նվիրական զգացմունքների ուրացումից մինչև անհատական անասնացում։

Սամվել Վարդանյանի հետ կատարվածը 30 տարվա պետականության ամենաայլանդակ դրվագներից էր։ Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետությունը դադարում է լինել։

Համաշխարհային պատմության մեջ բոլոր նման ընթացքները վերջանում են հասարակության գժվելով՝ մի օր, մի առիթից, բայց՝ այլանդակ դրսևորումներով։ Ու դրա թիվ մեկ պատասխանատուն, մեղավորը, հեղինակը՝ այս իշխանությունն է, որն այլասերվեց այդ աստիճանի։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ