ՈՒրեմն, Գալոյան Դիանան 2017 թ. գողություն է կատարել ԱՄՆ-ում «Նեյման Մարկուս» հագուստի խանութից, տեղում բռնվել և դատապարտվել է:
Ընդ որում, Լոս Անջելեսի դատարանի վճռով Գալոյան Դիանային արգելվել է 90 մետրից ավելի մոտենալ «Նեյման Մարկուս» խանութներից որևէ մեկին:
Այսրոպեական Հ.Հ.-ն 2018 թ. «պաշտպանել է» դոկտորական ատենախոսություն, որը ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Ավետիս Քալաշյանի որոշ աշխատությունների կրկնօրինակն է, այլ կերպ ասած` այսրոպեական Հ.Հ.-ն գրագողություն է կատարել: Սակայն, ի տարբերություն Գալոյան Դիանայի, այսրոպեական Հ.Հ.-ն չի դատապարտվել, իրեն լավ է զգում, առողջ ու երջանիկ է: Եթե մենք ԱՄՆ-ում ապրեինք, ապա այսրոպեական Հ.Հ.-ն 90 մետրից ավելի չպետք է մոտենար Ավետիս Քալաշյանին, սակայն քանի որ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, այսրոպեական Հ.Հ.-ն ... Ավետիս Քալաշյանի ղեկավարն է:
Ստացվում է, որ այսրոպեական Հ.Հ.-ն ճիշտ է, Գալոյան Դիանան` սխալ:
Նոր Հայաստանը ճիշտ է, ԱՄՆ-ը` սխալ,
Գրագողությունը ճիշտ է, գողությունը` սխալ:
Եվ, ուրեմն, գրագողացեք, պարոնայք, անխնա գրագողացեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ